Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականության վրա հավելյալ լոգո տեղադրել. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+10.09 oC

Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականության վրա հավելյալ լոգո տեղադրել. Օսիպյան

15:24 23.05.2019

«Չի կարող լինել նման բան: Ոստիկանությունը գործում է թափանցիկ: Անհիմն եմ համարում նման խոսակցությունները»,- մայիսի 23-ին՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության կողմից ոստիկանությունում անցկացվող ստուգումներին և հնարավոր չարաշահումներին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իսկ հնարավոր չարաշահումների մասին Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը, Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական որակեց, քանի որ ՊՎԾ մասին ՀՀ օրենքի համաձայն` վերահսկվող օբյեկտին՝ տվյալ դեպքում ոստիկանությանը, պարտավոր էին ներկայացնել տեղեկանք ուսումնասիրությունների ավարտից հետո, ուստի ոստիկանապետը կոռեկտ չի համարում դեռ չավարտած` ինչ-որ անձանց մեղադրանքներ ներկայացնելը:

Նրա խոսքերով` տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը պետք է կարծիք ներկայացներ և օրենքի համաձայն`պետք է վարչապետին ներկայացներ իր հայտնաբերածը, որից հետո վարչապետը կորոշեր, թե որ իրավակառույցը զբաղվի այդ հարցով, եթե կա խախտում:

«Ոչ թե պաշտոնակատարը պետք է շտապեր և չհիմնավորված հայտարարություն աներ: Այստեղ խոսքն ընդամենը գնում է պետհամարանիշների ստանդարտների մասին: Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականություն համարվող առարկայի վրա`էլ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգո տեղադրել»,- ասաց ոստիկանապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունը

12:04 01.11.2024

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունը

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել էր, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, […] ...

SHANTNEWS

12:00 01.11.2024

SHANTNEWS

23-ամյա վարորդի պայուսակում ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք են հայտնաբերվել

11:44 01.11.2024

23-ամյա վարորդի պայուսակում ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք են հայտնաբերվել

Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 31-ին ծառայություն իրականացնելիս Գուսանագյուղ-Հոռոմ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին, կասկածելի վարքագիծ դրսևորելու համար, կանգնեցրել են «Նիսան Առմադա» մակնիշի մեքենան: Վարորդի պայուսակում պարեկները նկատել են ակնհայտ երևացող ատրճանակի նմանվող առարկա: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «TT NBB» գրառմամբ ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք: Արագածոտնի մարզի Շենավան […] ...

Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

11:38 01.11.2024

Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։ Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է ներմուծվող սուրհանդակային առաքանու […] ...

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

11:29 01.11.2024

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

Ուրբաթ գիշեր Արեգակի վրա տեղի է ունեցել չորս հզոր բռնկում, որոնցից մեկը ամենաբարձր կարգի էր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում (FSBI «IPG»)։ Ավելի վաղ հաղորդվել էր X1.3 բռնկման մասին: Գիտնականները պարզել են դրա հզորությունը, ըստ թարմացված տեղեկատվության՝ «արևային բծերի 3878 (N16E29) խմբում գրանցվել է 15 րոպե տևողությամբ X2.0 բռնկում։ Ըստ IPG-ի՝ ուրբաթ […] ...

Վեդիի բնակիչ 30-ամյա կինը Երևանի խանութներից մեկում դրամապանակ էր գողացել

11:20 01.11.2024

Վեդիի բնակիչ 30-ամյա կինը Երևանի խանութներից մեկում դրամապանակ էր գողացել

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը Աբովյան փողոցի խանութներից մեկում 41-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ կային փող, բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Վեդիի բնակիչ 30-ամյա կինը: Նա Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի […] ...

BACK_TO_TOP