Վեթինգի մասին հարցին Փաստաբանների պալատի նախագահը պատասխանել է Գրիգոր Տաթևացու խոսքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Վեթինգի մասին հարցին Փաստաբանների պալատի նախագահը պատասխանել է Գրիգոր Տաթևացու խոսքերով

13:22 23.05.2019

Լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ԱԺ այցելած ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից` արդյոք վեթինգն արդյունավետ գործի՞ք է լինելու:

«Վեթինգ» կոչված այդ օտարալեզու հասկացության բովանդակությունն է նախ պետք հասկանալ: Ի՞նչ է նշանակում դա, այսինքն՝ ի՞նչ ծավալով: Տեսեք, այն ժամանակ խոսք գնաց անցումային արդարադատության մասին: Սկզբնական շրջանում դա մասնագիտական համայնքների կողմից քննադատաբար ընդունվեց, նույնը վեթինգը: Մինչև չհասկանանք` դա ինչ է… Օրինակ՝ դատավորների մասնագիտական որակները ստուգվելո՞ւ են, թե՞ ոչ, ո՞վ է ստուգելու, ի՞նչ կարգով, արդյոք միայն դատավորնե՞րը պետք է վեթինգի ենթարկվեն, արդյոք ամեն ինչ նորմա՞լ է դատախազների, ոստիկանների, քննիչների մոտ: Երբ հայեցակարգը կներկայացվի, իրականում կհասկանանք, թե ինչ են ուզում ստանալ և ինչ գործիքակազմով, նոր, բնականաբար, կկարողանամ նաև կարծիք հայտնել»,- ասել է Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե դատավորների ո՞ր մասը, ըստ Զոհրաբյանի, պետք է հրաժեշտ տա.

«Ես առիթ ունեցել եմ ասելու, էլի եմ ասում՝ դեռևս 14-րդ դարում մեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վարդապետ սուրբ Գրիգոր Տաթևացին հետաքրքիր ախտորոշում է տվել՝ արդար դատաստանը ծռվում է 4 պատճառով՝ կաշառքը, կողմնակալությունը կամ երեսպաշտությունը, վախը, տգիտությունը: Ես կարծում եմ, որ այսօր էլ այս 4 պատճառներն են գործում: Հիմա պետք է նայել ոչ թե այնպես, որ դատավորը լավն է կամ վատն է, այլ մտածել, օրինակ, դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, աշխատավարձը բարձրացնելու մասին, համալիր գործողություններ պետք է կատարվեն, հակառակ դեպքում դա խնդիր կառաջացնի»,- ասել է ՀՀ ՓՊ նախագահը՝ հիշեցնելով, որ ցանկացած  իշխանություն հավերժ չէ, և հարց է առաջանում՝ ամեն եկող իշխանություն պետք է փոխի՞ դատական համակարգը:

Նրա խոսքերով` եթե դատական իշխանությունը կայուն չլիներ և յուրաքանչյուր քաղաքական գործընթացի հետ փոփոխության ենթարկվեր, մենք չէինք ունենա արդարադատության համակարգ: Իզուր չէ, որ արդարադատության համակարգում դատավորի անփոփոխելիության սկզբունքը կա: Դատավորը պետք է անփոփոխելի լինի, վստահ լինի այդ հարցում, որպեսզի կարողանա աշխատել և տուրք չտա որոշակի տրամադրությունների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP