Հրապարակվել են Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+5.09 oC

Հրապարակվել են Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

17:42 22.05.2019

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նոր տեղեկություններ է հաղորդել Սիենա քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի մասին:

«Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։

Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում»,- տեղեկացնում է դեսպանությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը

14:21 20.12.2024

Նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը

Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և […] ...

«Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ

14:12 20.12.2024

«Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ

Միլանի «Ինտերը» դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը: Իտալիայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում ընդունել էր «Ուդինեզեին» և հաղթեց 2-0 հաշվով: Աչքի ընկան Մարկո Արնաուտովիչը և Քրիստիան Ասլանին: Սիմոնե Ինձագին հանգստի հնարավորություն տվեց Հենրիխ Մխիթարյանին: 35-ամյա կիսապաշտպանը մնաց պահեստայինների նստարանին: «Ինտերը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Հռոմի «Լացիոյի» հետ:   ...

Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից

14:03 20.12.2024

Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ ...

Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում

14:00 20.12.2024

Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում

Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանին վերանշանակել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ: ...

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

13:52 20.12.2024

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ «Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն […] ...

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների սահմանումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

13:41 20.12.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների սահմանումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանն արդեն ժամանել է Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի տվել։ Դիվանագետի հետ […] ...

BACK_TO_TOP