18:10 22.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր՝ Մարիամ Փաշինյանը հարցազրույց է տվել Wnews.am կայքին: Հարցին, թե ինչով սովորաբար օրվա ընթացքում զբաղվում Մարիամ Փաշինյանը, նա պատասխանել է, որ շաբաթվա երեք օրը սկսում է մարզասրահ այցելելով:
«Ստաբիլ մարզվելը լավ է ոչ միայն մարմնի, այլև մտքի առողջության համար, երբեմն մարդիկ մտածում են, թե գնում ես մարզասրահ միայն նիհարելու համար, բայց ես, օրինակ, գնում եմ ինձ առողջ, ուժեղ զգալու և միտքս անընդհատ թարմ պահելու համար: Սովորաբար առավոտներս սկսվում են սուրճով, ես այն մարդկանցից եմ, ում օրը սկսելու, ժպտալու, գործելու համար անպայման սուրճ է հարկավոր: Շատ եմ սիրում վաղ արթնանալ, օրվա իմ ամենասիրելի հատվածը հենց առավոտն է, բայց ստեղծագործական մտքերը, գաղափարները գալիս են գիշերը: Ավելի լավ եմ գիշերը մտածում, աշխատում: Օրս սիրում եմ հագեցնել լավ գրքերով, լավ մարդկանցով: Լավ մարդիկ ամենակարևոր նախապայմանն են, օրը լավը դարձնելու համար: Բոլորս էլ օրվա ընթացքում կարող ենք ինչ-որ խնդիրների բախվել, բայց մեզ շրջապատող մարդիկ օգնում են դրանք հաղթահարել և թեթև նայել իրավիճակին: Ես սիրում եմ շատ ծիծաղել ու անգամ դժվար իրավիճակների դեպքում հաճախ ծիծաղում եմ և առաջ անցնում»:
Լրագրողը նաև Մարիամ Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյոք նա ունի նախընտրելի հայ դիզայներ և իր մայրիկի` Աննա Հակոբյանի նման, սատարո՞ւմ է հայ դիզայներներին:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է այն, ինչ իմ մայրն անում է հայ դիզայներների հետ աշխատելու շրջանակներում: Նա նախ` մրցակցություն է բերում հայ դիզայների մեջ, իսկ մրցակցությունը առաջին նախապայմանն է հաջողության հասնելու համար ցանկացած ոլորտում, նաև ներկայացնում է տեղական արտադրանքը և հասարակությունը ծանոթանում է դրան, հնարավորություն ունենում գնահատել ու քննադատել, ինչն էլի կարևոր նախապայման է հաջողության` տվյալ ոլորտում: Այս ոլորտում էլ շատ մեծ պոտենցիալ ունի Հայաստանը, ես դիզայներների հետ շփվել եմ ու տեսել, թե ինչ հրաշալի աշխատանքներ ունեն նրանք»,- պատասխանել է Մարիամ Փաշինյանը:
Մեկ այլ հարցի, թե արդյոք Մարիամ Փաշինյանին դո՞ւր է գալիս հայտնի լինել, թե՞ ոչ, աղջիկը պատասխանել է, որ երբ խոսքն իր մտքերի, գաղափարների, կարծիքների մասին է, իրեն դուր է գալիս, որ մարդիկ նկատում են, քննարկում, քննադատում են, բայց երբ քննարկում են, թե ինչ հագուստ է կրում, ինչպես է նախաճաշում կամ հյութ խմում, տհաճ է.
«Ինձ համար կարևոր է, որ իմ մասին հասարակությունն իմանա իրականությունը: Դժվար եմ համակերպվում, երբ իմ մասին պտտվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր: Օրինակ` խոսում են, որ ես գոռոզ եմ, եթե ես իրոք այդպիսին լինեի, իսկապես չէի նեղվի, բայց սա բացարձակ հեռու է իրականությունից: Ինձ համար կարևոր չէ` ինձ կհամարեն լա՞վը, թե՞ վատը, բայց կարևոր է, որ ես իրական լինեմ: Մեծ հաշվով, մարդկանց կարծիքը այն մասին, թե ես ինչպիսին եմ այս կարգավիճակում, ամբողջովին արտացոլում է իրենց տեսակը, թե իրենք ինչպես կլինեին, ինչպես կվարվեին, ինչպիսի կեցվածք կունենային, եթե լինեին իմ փոխարեն: Սա ամենամեծ բացահայտումն էր ինձ համար, որը թույլ տվեց տեսնել շատերի իրական տեսակը»:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...