Գյումրիում մի քանի ամսից կշահագործվի ածիկի գործարանը, բայց պահեստավորած հումք՝ գարի դեռ չունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Գյումրիում մի քանի ամսից կշահագործվի ածիկի գործարանը, բայց պահեստավորած հումք՝ գարի դեռ չունի

00:08 23.05.2019

Մի քանի ամսից նախատեսվում է Գյումրիում գործարկել ածիկի գործարանը, որի կառուցումն արդեն 10 տարի է՝ շարունակվում էր: Բայց ընկերությանը 10 տարում չի հաջողվել ստեղծել հումքային բազա։ Գործարանը պահեստավորած գարի չունի, տեղի ֆերմերների հետ չի ստացվում գարի մշակելու և մթերելու գործում համաձայնության գալ։
Իսկ տարեկան 20․000 տոննա գարի վերամշակելու արդյունքում գործարանի հզորությունները թույլ են տալիս ստանալ մինչև 15․000 տոննա ածիկ։

Գործարանի լաբորատորիայում ամեն օր փորձարկումներ են կատարվում․ ածիկից գարեջուր են ստանում, որի տեխնոլոգիան 100-ամյակների պատմություն ունի:

Տեղական հումքից ստացված գարեջրի որակն էլ են փորձարկել։ Անցած տարի պետական ծրագրով Ռուսաստանի Դաշնությունից Գյումրի ներկրվեց ու ֆերմերների մոտ հաջողությամբ փորձարկվեց նոր՝ «Լիոն» տեսակի գարի, որը ածիկի ստացման լավագույն հումքն է, բայց փորձարկումից հետո գարին այդպես էլ չմթերվեց գործարան։

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետի խոսքերով՝ 9 համայնքից միայն 1-ը գարին գործարանին հանձնեց, մյուսները տնօրինության հետ գնային համաձայնության չեկան։ Մարզում 190 հա գարի էր ցանվել, ստացվել էր մոտ 400 տոննա բերք, որից միայն 50 տոննան էր գործարանը մթերել, մյուս ֆերմերները հրաժարվել էին։ 11 հա գարի Առափի և Շիրակ գյուղերի դաշտերում ցանել էր ֆերմեր Ստեփան Նազարյանը։

Նրա խոսքերով՝ գարու կիլոգրամը 100 դրամով է գործարանն առաջարկել, իրենք էլ չեն տվել, 120 դրամով որպես անասնակեր վաճառել են Արարատյան դաշտավայրի անասնատերերին։

Ֆերմերների հետ գնային նախնական պայմանավորվածություն ածիկի գործարանի տնօրենը ասում է, որ չի եղել: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տնօրենը՝ Հայկ Թորոսյանը, նշեց, որ իրենք պատրաստ էին 10-15 դրամ շուկայականից ավելի վճարելու:

Ըստ Հայկ Թորոսյանի՝ քաղի ժամանակ ֆերմերները երբ 90 դրամով են գարին վաճառել, իրենք առաջարկել են 100 դրամ, երբ 110 դրամով են վաճառել, գործարանի առաջարկը եղել է 120 դրամ, այսինքն՝ շուկայականից 10 դրամով թանկ։ Բայց ֆերմերները մերժել են՝ ասելով, որ իրենք 140 դրամով տեղում կվաճառեն, իսկ գործարանն էլ, ըստ տնօրենի, նման գին առաջարկել չի կարող։

Մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն էլ ասում է, որ պետք է գործարանն, այնուամենայնիվ, ընդառաջ գնա հողագործներին ու շահագրգռի գարի ցանելու հարցում։

Գնային անհամաձայնության պատճառով ծրագիրը նպատակին չծառայեց։ Ֆերմերները դեռ ունեն պահեստավորված ածիկի հումք՝ գարին, ոմանք արդեն ցանել են, բայց հրաժարվում են գործարանին հանձնել: Մարզպետարանի գյուղվարչության պետի խոսքերով՝ խնդրի լուծումը ֆերմերների հետ պայմանագրերով աշխատելն է։

Իսկ գործարանի տնօրինությունը հրաժարվում է պայմանագրեր կնքել՝ նշելով, որ այդ դեպքում պետք է գնի և որակի մասին արձանագրվի, իսկ գին գործարանը հիմա սահմանել չի կարող, քանի որ այն կարգավորվում է շուկայով։

Պետական ծրագրով ՌԴ-ից գարու ներկրում արդեն 2 տարի է՝ չի կատարվում, ու հիմա, ըստ պատասխանատուների, գործարանի խնդիրն է, կազմակերպել տեսակի ներկրումը, ինչն իրենք ըստ տնօրենի, կազմակերպել չեն կարող․ նախ դրա ժամանակը չունեն, հետո էլ՝ ֆինանսները։ Գյումրու ածիկի գործարանի տնօրենը հիշեցրել է, որ գործարանի կառուցման հիմքում տարիներ առաջ դրվել էր տեղական գարիով աշխատելը, ինչը հիմա էլ են կարևորում։

Բայց այս տարի գյուղնախարարությունը Հայաստան գարի չի ներկրել, ՌԴ-ում գինն է թանկացել: Տեղական հումքով գործարանը վերագործարկելու տարբերակն առայժմ չկա։ Մարզի ֆերմերային տնտեսություններից ոչ մեկը գործարանի համար գարի չի ցանել: Իսկ ներկրովի հումքով աշխատելու դեպքում, գործարանին ավելի ձեռնտու է ներկրել ոչ թե գարի, այլ պատրաստի ածիկ, որը վերամշակման 1 պրոցես արդեն անցել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP