«Իմ քայլի» պատգամավորները վիճել են փակ նիստի ժամանակ ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

«Իմ քայլի» պատգամավորները վիճել են փակ նիստի ժամանակ ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին

21:13 21.05.2019

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր բավականին երկարատև փակ նիստ անցկացրեց և բավականին բուռն քննարկումների մեջ էր: Այնքան թեժ և  բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու և անցումային արդարադատության հետ: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Պատգամավորներից մեկը, որի անունը չեն հրապարկել, ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, և դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչև էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»:

Մեկ այլ պատգամավոր էլ, որի անունը նույնպես չեն հրապարակում, հավելեց. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»:

Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, երբ հարցրել են, թե ի՞նչ էին այդպես բուռն քննարկում ու այն աստիճան բարձր տոնով, որ ձայնը լսելի էր փակ դռների հետևում՝ պատասխանեց. «Նորմալ է, միշտ էլ թեժ է լինում»:

Հարցին՝ անցումային արդարադատության հետ կապված տարակարծությո՞ւն կա խմբակցության պատգամավորների միջև, հատկապես Արտակ Զեյնալյանից հնչեցին դժգոհություններ, ԲԴԽ-ն ցրելու մասին՝ Մակունցը պատասխանել է.

«Բոլորովին, ոչ մի տարաձայնություն չկաայդ առումով: Ընդհակառակը, բոլորը համամիտ են, որ անցումային արդարադատությանն առնչվող բոլոր քննարկումները և նախաձեռնությունները պետք է տեղի ունենան ինտենսիվ ռեժիմով»:

Հարցին՝ դեկտեմբերին են եղել ԱԺ ընտրությունները և ձևավորվել է ԱԺ-ն, չե՞ք կարծում, որ պատշաճ ու բավարար աշխատանք չի տարվել օրենսդիր մարմնում այդ ուղղությամբ, դրա համար էլ այս իրավիճակն է՝ Մակունցը պատասխանել է.

«Հունվարի 14-ից է սկսել աշխատել ԱԺ-ն և 100 օրվա ժամկետ գոյություն ունի, որը հնարավորություն է տալիս պաշտոնատար անձանց ծանոթանալու, ուսումնասիրելու և սահմանելու իրենց հետագա աշխատանքները: Կային առաջին հերթին նաև կառուցվածքային փոփոխություններ, այնպես որ, պարապուրդի ԱԺ-ն չի ենթարկվել բոլորովին: Այդ աշխատանքները կատարվել են, հիմա կլինեն շատ ավելի մեծ ինտենսիվությամբ և մեր առաջնահերթությունների շարքում կլինեն»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

13:35 22.11.2024

«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: «Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք […] ...

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

13:29 22.11.2024

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։ Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան […] ...

Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները

13:15 22.11.2024

Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները

Նոյեմբերի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հավաքվել էին Շիրակի մարզի շուրջ 100 երիտասարդ։ Եկել էին ծանոթանալու ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնակցելու համակարգում կանանց ներգրավվածության ուղիներին ու առկա մարտահրավերներին վերաբերող քննարկմանը։ «Նմանատիպ քննարկումները, կարծում եմ, խթան են, որպեսզի կանայք ավելի ոգևորված և ավելի մոտիվացված մուտք գործեն ուժային կառույցներ, կոնկրետ այս դեպքում՝ Պարեկային ծառայություն»,-նշել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը: […] ...

Ալկոհոլի գործածման անվտանգ չափաքանակ գոյություն չունի․ ՀՀ ԱՆ

13:09 22.11.2024

Ալկոհոլի գործածման անվտանգ չափաքանակ գոյություն չունի․ ՀՀ ԱՆ

Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև` սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը: Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

13:00 22.11.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին: Միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ […] ...

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է դեսպաններին հրավիրել խորհրդարանի առաջին նիստին

12:53 22.11.2024

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է դեսպաններին հրավիրել խորհրդարանի առաջին նիստին

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է օտարերկրյա դեսպաններին հրավիրել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, որը կկայանա նոյեմբերի 25-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամները, ինչպես նաև սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա նրանք հրավիրված չեն առաջին հանդիպմանը: Ընտրությունները և խորհրդարանի առաջին նիստը մեր ներքին […] ...

BACK_TO_TOP