Եթե «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի, ինչո՞ւ են վերանորոգման աշխատանքներ իրականացնում. դիտորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Եթե «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի, ինչո՞ւ են վերանորոգման աշխատանքներ իրականացնում. դիտորդ

22:48 21.05.2019

ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  որոշ խցերի պայմաններից.

Խոսքն այն խցերի մասին է, որտեղ պահվում են խոցելի խմբերի ներկայացուցիչները:

«Խավարասերները վխտում են թե՛ պատերին, թե՛ հատակին, թե՛ անկողինների մեջ, ինչպես նաև, շատ դեպքերում, սննդի տարաների մեջ են լինում: Ինչպես նաև խոնավությունը, բորբոսը պատերի վրա: Չեմ ուզում արդեն խոսել, թե սանհանգույցներում ինչ գարշահոտություն է: Կարիքները հոգալու հարմարությունները բացակայում են: Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում դա հանգեցնում է անմարդկային պայմանների:  Վերջերս, երբ գնացին «Նուբարաշեն» ՔԿՀ, մի խուց մտանք, որտեղ ընդհանրապես օդափոխություն չկար: Պատուհանը մեխված է, չի բացվում: Շնչելու օդ ընդհանրապես չկա: Այնքան օդ չի եղել, որ անազատության մեջ գտնվող անձինք հատակին ջուր են լցրել, որ կարողանան օդի պակասությունը մի քիչ մեղմել»,- ասել է դիտորդական խմբի անդամը:

Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ երբ կառավարության նիստի ժամանակ  խոսվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակելու մասին, ինչու են այդ ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ սկսվել:

«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն մոտակա տարիներին չի փակվելու, սա անիմաստ ռեսուրսի ծախսում է»,- հավելել է Ղարագյոզյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը, արձագանքելով ասվածին, ասել է, որ վերանորոգումները իրականացվում են զուտ խնդիրները մեղմելու համար։

«Ճիշտ է՝ քննարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  փակման հարցը, բայց դա մեկ օրվա լուծելու խնդիր չի: Շինարարական աշխատանքներն իրականացվում են, որպեսզի մեր հաջորդ հանդիպման ժամանակ արձանագրենք, որ խցերը վերանորոգված վիճակում են, ոչ թե բարձիթողի, ոչ թե խավարասերներ կան, այլ բացակայում են», – ասել է ԱՆ ներկայացուցիչը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP