Ի՞նչ հիմքով է պաշտոնից ազատվել Սուսաննա Տոնոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+19.09 oC

Ի՞նչ հիմքով է պաշտոնից ազատվել Սուսաննա Տոնոյանը

15:49 10.11.2017

ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը: Վերջինս էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ իր զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ և եղել է հաղթող անձ: SHANTNEWS լրատվականը փորձեց պարզել, թե ի՞նչ հիմքով է ազատվել Տոնոյանը պաշտոնից, եթե գտնվել է ֆիզարձակուրդում: Գործադիրից մեզ տվեցին հետևյալ պարզաբանումը.

«Նշանակման և ազատման գործընթացն իրականցվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:

Քաղծառայության խորհրդի 2004թ. մայիսի 31-ի N436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի համաձայն՝ «Ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվում է քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում»:

Վարչապետի՝ 2017թ. նոյեմբերի 9-ի 1292 – Ա որոշմամբ թափուր պաշտոնի նշանակման հիմքը վերացվել է, քանի որ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ, որին կարող էր մասնակցել նաև վարչության պետի նախկին պաշտոնակատարը: Մրցույթը կազմակերպվել է բաց, մասնակցելու հայտ է ներկայացրել 3 թեկնածու, և հաղթած երկու թեկնածուներից մեկը սահմանված կարգով նշանակվել է այդ պաշտոնում»:

Նկատենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են հետևյալը՝ «1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, քաղաքացիական ծառայության խորհրդի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով:

2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

15:50 29.04.2025

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […] ...

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

15:43 29.04.2025

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

Հայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

15:28 29.04.2025

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

Ապրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

15:28 29.04.2025

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

15:20 29.04.2025

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

Թենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...

BACK_TO_TOP