12:16 21.05.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալն արդեն պատմություն է, և մեզ մնում է հետաքրքրվել սերիալի մասին պատմող հետաքրքիր փաստերով, դիտել մեր սիրելի դերասանների հարցազրույցներն ու սերիալի լավագույն դրվագները:
Չնայած բացասական կարծիքներին, այնուամենայնիվ, անժխտելի է այն փաստը, որ «Գահերի խաղը» կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենամասշտաբային սերիալներից մեկն է, որի ստեղծմանը մասնակցել են հազարավոր մարդիկ:
SHANTNEWS.am-ը հաճելի բացահայտում է արել: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի վիզուալ էֆեկտների ստեղծմանը մասնակացել է նաև հայազգի մասնագետ Վահագն Ամիրխանյանը: Նա նախկինում եղել է «Արծրունի» խմբի կիթառահար, ինչպես նաև աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծի 1-2 եթերաշրջանում, որպես կիթառահար, իսկ այժմ նա աշխատում է վիզուալ էֆեկտներ ստեղծող գերմանական Scanline VFX միջազգային ստուդիայում: «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծման ընթացքում Վահագնը աշխատել է Pixomondo վիզուալ էֆեկտների ստեղծման միջազգային ստուդիայում:
Մեզ հետ զրույցում Վահագնը պատմեց, որ «Գահերի խաղն» իր առաջին աշխատանքը չէ: Մինչ այդ, այլ ֆիլմերի վրա նույնպես աշխատել է, բայց մեկնելու և մասնագիտության մեջ խորանալու հիմնական պատճառներից մեկը հենց հայտնի սերիալի վրա աշխատելու մեծ ցանկությունն է եղել:
«Ամեն ինչ սկսվեց նպատակից՝ աշխատել այն բնագավառում, որն ինձ ոգեշնչում է: Մտքիդ, որ մի բան դնում ես ու սկսում ես դրան ուղղված գործողություններ ձեռնարկել, տեսնել խնդիրներն ու լուծում տալ դրանց: Արդյունքում իրականանում է նպատակդ»,- ասել է Վահագն Ամիրխանյանը:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վահագնը պատմեց, որ մասնակցել է սերիալի պոստ-պրոդաքշնի աշխատանքներին՝ matchmove artist է: Matchmove-ն տեխնիկապես ռեալ տեսախցիկի, շարժվող առարկաների և մարդկանց թվային վերարտադրումն է, որը թույլ է տալիս մաքուր ինտեգրել արհեստականորեն ստեղծված նյութն արդեն նկարահանած նյութում:
«Ինձ համար դա ամենահեքիաթային պահն է, երբ արհեստականն ու իրականը միաձուլվում են: Իմ աշխատանքը երևի թե ամենաաննկատն է, և որքան լավ ենք աշխատում, այնքան ավելի աննկատ է դառնում», – ասել է Վահագնը:
Միայն վերջին սերիայում Վահագնն աշխատել է շուրջ 30 կադրի վրա, հիմնականում վիշապ է «թռցրել», և նրա անունը նույնպես գրվել է սերիալի վերջում: Նա նաև հավելեց, որ մեծ ցանկություն ունի Հայաստանում նույնպես VFX ստուդիա բացել, որը կհամագործակցի օտարերկյա ֆիլմարտադրողների հետ:
Վահագն Ամիրխանյանը նաև պատմեց, որ Հոլիվուդյան հայտնի ու բյուջետային ֆիլմերում շատ են հայերը, որոնք աշխատում են այդ ֆիլմերի վիզուալ էֆեկտների ստեղծման վրա.
«Տարբեր միջազգային ստուդիաներում շատ հայազգի VFX artist-ներ ունենք ու նրանց մասին քչերը գիտեն: Հայեր կան, որոնք աշխատել են «Ավատար», «Գրավիտացիա», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերում: Օրինակ` Գևորգ Արևշատով, Վահան Սոսոյան և այլք: Մերոնք շատ տաղանդավոր են»,- ասել է Վահագն Ամիրխանյանը:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...