«Ուրախ անցավ». Զելենսկու երդմնակալության ելույթի կարևոր դրվագները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:16:27
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

«Ուրախ անցավ». Զելենսկու երդմնակալության ելույթի կարևոր դրվագները

21:13 20.05.2019

Այսօր՝ մայիսի 20-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի է ունեցել երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Ուկրաինայի 6-րդ նախագահը երդմնակալության ժամանակ ունեցած ելույթի ընթացքում խոսել է իր առաջնահերթությունների մասին, քննադատել երկրում տիրող իրավիճակը, աշխատանքից ազատել կառավարության անդամներին և արձակել խորհրդարանը:

Տնից մինչև Գերագույն ռադա ընկած ճանապարհը Վլադիմիր Զելենսկին նախընտրեց անցնել ոտքով: Խորհրդարանի առջև հավաքված աջակիցներին ողջունելուց հետո Վլադիմիր Զելենսկին մտավ Ռադայի շենք, որտեղ մեկնարկել էր հանդիսավոր նիստը:

Նախ խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբին ներկայացրեց արարողությանը ներկա Ուկրաինայի նախկին ղեկավարներին, որոնք շարքում էր նաև Պյոտր Պորոշենկոն: Այնուհետև Պարուբին ներկայացրեց օտարերկրյա հյուրերին: Ի դեպ, 50 օտարերկրյա պատվիրակությունների շարքում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:

Այնուհետև բոլոր հյուրերը և խորհրդարանի անդամները ողջունեցին Ուկրաինայի նորընտիր նախագահին, հնչեց երկրի օրհներգը, որից հետո ևս մեկ անգամ հայտարարվեցին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Այս ներածական մասի ավարտից հետո Վլադիմիր Զելենսկին Սահմանադրության և Ավետարանի վրա երդվեց հավատարմորեն ծառայել Ուկրաինային:

Այնուհետև որպես հանդիսավոր արարողության մաս՝ Զելենսկուն հանձնեցին պետության ղեկավարի իշխանության պաշտոնական խորհրդանշանները՝ նախագահի նշանը՝ շղթայի տեսքով, զինանշանով կնիքը և գավազանը:

Երդմնակալության արարողակարգային հատվածի ավարտից հետո Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ելույթ ունեցավ Ուկրաինայի 6-րդ նախագահի պաշտոնում:

«Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Այսօրվանից մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում այն Ուկրաինայի համար, որ մենք թողնելու ենք մեր երեխաներին»,- սկսեց Զելենսկին:

Նորընտիր նախագահն աշխարհի բոլոր ուկրաինացիներին հրավիրեց հայրենիք՝ նրանց բոլորին խոստանալով Ուկրաինայի քաղաքացիություն շնորհել: Զելենսկին նաև խոսեց առաջնային անելիքների մասին:

«Մեր առաջնային խնդիրն է Դոնբասում հրադադարի հասնել… Եթե անհրաժեշտ լինի, ես պատրաստ եմ նաև իմ պաշտոնից զրկվել միայն նրա համար, որ խաղաղություն լինի՝ չկորցնելով մեր տարածքները: Պատմությունն անարդար է: Այս պատերազմը մենք չենք սկսել, սակայն մենք պետք է այն ավարտենք: Մենք պատրաստ ենք երկխոսության, սակայն ես վստահ եմ, որ այդ երկխոսությունը սկսելու առաջին քայլը կլինի ուկրաինացի բոլոր գերիների վերադարձը: Մեր հաջորդ կոչն է բոլոր կորցրած տարածքների վերադարձը: Կարծում եմ՝ այս ձևակերպումն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հնարավոր չէ կորցնել այն, ինչն օրենքով մերն է: Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը մերն են», – ասաց Զելենսկին:

Ներկաները Վլադիմիր Զելենսկու այս խոսքերը մեծ ոգևորությամբ և ծափահարություններով ընդունեցին: Ի դեպ, իր խոսքում մեկ-երկու նախադասություն Զելենսկին արտաբերեց ռուսերեն, ինչի համար նկատողություն ստացավ Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոյի կողմից:

«Ինչպե՞ս: Նրանք հասկանում են ուկրաիներե՞նը: Շնորհակալություն, որ շարունակում եք բաժանել մարդկանց, պրն. Լյաշկո», – պատգամավորների խոսքերին արձագանքեց նորընտիր նախագահը:

Այնուհետև Զելենսկին քննադատեց բժշկությունը, ճանապարհների վիճակը, որից հետո դիմեց կառավարությանը:

«Ես հասկանում եմ, որ մեր կառավարությունն անընդհատ ձեռքերը թափ է տալիս և ասում, որ ոչինչ չի կարող անել: Կարող եք: Դուք կարող եք վերցնել թուղթ և գրիչ և ձեր տեղը զիջել նրանց, ովքեր կմտածեն հետագա սերունդների մասին, ոչ թե հաջորդ ընտրությունների», – ասաց Զելենսկին:

Զելենսկին նաև խնդրեց բոլոր պաշտոնյաներին, որ նրանց աշխատասենյակներում կախեն ոչ թե իր նկարը, այլ իրենց երեխաների նկարները, և յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ նայեն նրանց աչքերին: Զելենսկին նաև հայտարարեց խորհրդարանի արձակման մասին:

«Ես ձեզ խնդրում եմ ընդունել պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրենք, անօրինական ճանապարհով հարստանալու համար քրեական պատասխանատվության մասին օրենք… Աշխատանքից ազատե՛ք Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին և պաշտպանության նախարարին: Դրա համար դուք ունեք 2 ամիս: Արե՛ք այդ ամենը և ինքներդ ձեզ մեդա՛լ շնորհեք: Դրանք ձեզ միավորներ կբերեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ես արձակում եմ 8-րդ գումարման խորհրդարանը»:

Վլադիմիր Զելենսկին իր խոսքը եզրափակեց հետևյալ խոսքերով.

«Սիրելի՛ ժողովուրդ, իմ կյանքի ընթացքում ես փորձում էի անել ամեն ինչ, որ ուկրաինացիները ժպտան: Առաջիկա 5 տարիներին ես կանեմ ամեն ինչ, որ ուկրաինացիները չլացեն»:

Զելենսկու ելույթից ոչ պակաս քննարկման առարկա են դարձել Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիի խոսքերը: Նա, եզրափակելով, ասաց՝ «շնորհակալություն, ուրախ անցավ»:

https://www.facebook.com/ntvofficial/videos/623932834748329/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին. ԿԳՄՍՆ

17:11 08.04.2025

Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ այստեղ: ...

Ձերբակալվածի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սփայս

17:02 08.04.2025

Ձերբակալվածի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սփայս

Ապրիլի 3-ին քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 25-ամյա Խ․ Կ․-ին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ապրիլի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա բնակարանը, որի արդյունքում հայտնաբերվել է 8 փաթեթ 11,49 գրամ սփայս տեսակի թմրամիջոց, արծաթագույն էլեկտրական կշեռք, մագնիսներ և կպչուն ժապավեն: Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

16:53 08.04.2025

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների ձևի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին

16:46 08.04.2025

Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում այս տարի ներդրվող՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման նոր ծրագրին վերաբերող հարցեր։ «Սատարման […] ...

Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

16:40 08.04.2025

Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ և խճանկարներ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ներկայացրել է 2026-2028 թվականների […] ...

Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարին

16:34 08.04.2025

Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, […] ...

BACK_TO_TOP