Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդես ու միջոցառումներ Գյումրիի Եվրոպայի հրապարակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդես ու միջոցառումներ Գյումրիի Եվրոպայի հրապարակում

20:00 20.05.2019

Գյումրիի Եվրոպայի հրապարակում նշվել է Եվրոպայի օր միջոցառումը։ Միջոցառմանը հայկական ու եվրոպական խոհանոցին բնորոշ ուտեստներ են ցուցադրվել: Հայկական երգ ու պարն էլ անպակաս էր: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-թղթակիցը։

Առաջին տաղավարում ֆրանսիական հացաբուլկեղենն էր ներկայացված, հայ հրուշակագործները տեղում արագ պատրաստում էին թխվածքաբլիթներ ֆրանսիական բաղադրատոմսերով:

Ֆրանսիական քաղցրավենիքները ճաշակեցին հյուրերը: Կից տաղավարում արդեն հայկական արհեստագործության մեկ ճյուղն էր ներկայացված: Գորգագործների ձեռքի աշխատանքներն էին, որոնք բերվել էին Կոտայքի մարզի Արագյուղից: Նրանք «Կէան» կրթամշակութային կենտրոնում են սովորել այս արհեստի գաղտնիքները: Գորգագործությամբ Արագյուղում զբաղվում են ոչ միայն կանայք, նաև գյուղի դպրոցահասակ երեխաները:
Տարազային հագուստները, հայկական գորգ-զարդանախշերով, գործել էին հենց նրանք: Այդ տեսքով էլ Գյումրիի Եվրոպայի հրապարակում ազգային երգ ու պարով հանդես եկան:
Եվրոպայի օրվան նվիրված տոնական, հանդիսավոր մասի ավարտից հետո Եվրամիության դեսպանն արդեն խոսեց կրթական ու մշակութային այն ծրագրերի մասին, որոնք ֆինանսավորում է Եվրամիությունը: Եվրամիության դեսպանը լրագրողների հետ խոսել է նաև Գյումրիում այն ծրագրերի մասին, որոնց համար մեծ ներդրումներ են կատարվել, իսկ արդյունքները գոհացնող են: Նոր ծրագրերի մուտք ևս Շիրակի մարզում ակնկալվում է: Նախատեսում նաև եվրոպական գրասենյակ ունենալ Գյումրիում:
«Մենք այս ծրագիրն արդեն քննարկել ենք, ֆինանսական միջոցների հարցն էլ արդեն հստակեցված է: Կարծում եմ` կարևոր է այդ գրասենյակի բացումը Գյումրիում: Հաջորդ տարիներին մեր ներդրումները կենտրոնանալու են հյուսիսային երեք մարզերում` Շիրակում, Լոռիում, Տավուշում: Եվրոպայի օրերը մեզ համար նախ` կարևոր են նրանով, որ հանդիպում ու քննարկում ենք ոչ թե քաղաքական խնդիրներ, այլ կրթական, մշակութային ու մարզական:
Մենք այսկերպ հանրայնացնում ենք եվրոպական արժեքները, իսկ կրթության, մշակույթի ոլորտներն են: Կարծում եմ` այն փորձի փոխանակումը, որ կա Եվրամիության երկրների միջև, լավագույնս է դրսևորում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Շիրակի մարզում Եվրամիության ֆինանսավորմամբ և համաֆինանսավորմամբ ծրագրերը հիմնականում կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են, իսկ մարզի հյուսիսային տարածաշրջաններում նախատեսում են աջակցել համայնքային ձեռներեցությանը, նպաստել նաև զբոսաշրջության, այդ թվում` սպորտային տուրիզմի զարգացմանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

12:33 23.11.2024

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

Առնվազն 596 հազար փախստական ​​լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

BACK_TO_TOP