Շիրակի մարզում իրականացվել է «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Շիրակի մարզում իրականացվել է «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

11:58 19.05.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով`մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 01:30-ի սահմաններում ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Ա.Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Է. Գրիգորյանը և 38-ամյա Տ. Թադևոսյանը:

Որոշ ժամանակ անց ոստիկանները Արթիկ քաղաքի Աբովյան փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Մովսիսյանին, իր վարած ավտոմեքենայով, որի մեջ է եղել ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Ա.Ավդալյանը:

Որոշ ժամանակ անց Արթիկ քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Հ. Մարգարյանին, ով եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Ս. Մարդոյանին, 23-ամյա Տ. Ասլանյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Դ. Ասլանյանին՝ իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով:

Աղբյուրի տեղեկություններով՝  անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ Դ. Ասլանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերված համրիչի (թզբեհ) գլխիկից հայտնաբերվել և վերցվել են 0,62 գրամ ընդհանուր կշռով կանեփի սերմեր: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ սերմերը պատկանում են իրեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

BACK_TO_TOP