Այսօր Գյումրիի բոլոր թանգարանները հազարավոր այցելուներ են ունեցել հանրապետության բոլոր մարզերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Այսօր Գյումրիի բոլոր թանգարանները հազարավոր այցելուներ են ունեցել հանրապետության բոլոր մարզերից

23:16 18.05.2019

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական  նախաձեռնության ու Թանգարանների միջազգային օրվա առիթով այսօր մարդաշատ էին նաև Գյումրիի բոլոր թանգարանները։ Մինչև կեսգիշեր այցելուների և քաղաք ժամանած հյուրերի առջև բաց կլինեն եզակի էքսպոնատներ ունեցող ցուցասրահները։

Համաեվրոպական միջոցառման շրջանակներում այցելուներին տրվել էր թանգարաններ մուտք գործելու անվճար հնարավորություն, իսկ թանգարանների բակերում կազմակերպվել էին միջոցառումներ ու ցուցահանդեսներ։

Տիկին Նինան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի այն աշխատակիցներից է, որն ամեն օր խնամքով ու զգուշությամբ մաքրում է  թանգարանի ցուցանմուշները, Հայ կինոյի մեծանուն դերասանի անձնական իրերն ու հագուստները։ Նախկին մանկավարժն ասում է ՝ պատասխանատու աշխատանք է, որի ընթացքում բացահայտում է նաև Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարային հագուստների պահպանման գաղտնիքները:
«Ամեն  ցուցանմուշ իր հատկությունն ունի, շատ զգուշությամբ ու խնամքով եմ մոտենում: Մենք ամեն տարի թարմացնում ենք դերասանի շորերը և շորերի վրա հատուկ նյութեր ենք անում, որ հագուստները միշտ թարմ մնան»,- ասում է Մհեր Մկրտչյան թանգարանի աշխատակցուհի Նինա Մարտիրոսյանը։
Թանգարանն ամեն տարի հազարավոր այցելուների է ընդունում, մեծ դերասանի արվեստի սիրահարներն աշխարհի տարբեր երկրներից ու հանրապետության մարզերից Գյումրի են գալիս նաև Թանգարանների գիշեր համաեվրոպական օրվա առիթով։

«Այստեղ այնպիսի անձնական  բաներ կային, որ մենք չէինք տեսել: Օրինակ՝ նվագախմբի տղաների էդ փողային գործիքը, տակառիկը մենք միայն ֆիլմերում էինք տեսել, իսկ այսօր մեր աչքերով կարողացանք բնօրինակները տեսնել»,- նշում է Կուռթանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Ավագյանը:

Հայտնի ցուցանմուշների կողքին արդեն ցուցադրվում են նաև նորերը։ Դերասանի  անձնական փաստաթղթերի ու գրվածքների կողքին թանգարանի պահոցներից հանվել ու հանրությանն են ներկայացվում Ֆրունզիկի նամականին։

Մարդաշատ էր  նաև  հարևանությամբ գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։ Հենց բակում բոլոր այցելուներին ու հյուրերին դիմավորում էին դհոլ-զուռնայով, իսկ ներսում թանգարանի աշխատակիցները գրանցում էին այցելուներին և ոգևորված նշում, որ այս տարին առանձնանում է այցելուների աննախադեպ թվով։

«Ալավերդի քաղաքից ենք եկել Գյումրի,մեր երեխաներին ենք էքսկուրսիա բերել: Այստեղ մեզ համար ամեն ինչ նոր է, հետաքրքիր, փորձում ենք բացահայտել մեր մեծերին ու Գյումրին»,- իր հիացմունքն է հայտնել Տաթևիկ Ճուղուրյանը:

Վարպետի տուն-թանգարանում օրվա առիթով կազմակերպվել էր նաև գեղանկարների ու քանդակների ցուցահանդես, այցելուները մեծ հետաքրքրությամբ էին նայում Իսահակյանի անձնական իրերն ու եզակի ցուցանմուշ դարձած կահ-կարասին և այն նոր նմուշները, որոնք  այս տարի համալրել էին թանգարանում ցուցադրվող 1750 էքսպոնատների շարքը։

«Նոր ցուցանմուշները Վարպետի կոստյումն էր, ջրակայուն վերարկուն, փողկապը, վերականգնված գլխարկն ու Իսահակյանի մոր՝ Ալմաստի թանթանան»,- նոր ցուցանմուշներն է ներկայացնում Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:
Վարպետաց փողոցում գտնվող Իսահակյանի թանգարանի հարևանությամբ է Շիրազի հուշատուն-թանգարանը: Քաղաք ժամանած հյուրերն ու դպրոցականները խմբերով շտապում էին այդ կողմ: Հյուրընկալած աշակերտներին հետաքրքիր էր այստեղ ամեն բան:
Ցուցասրահներից բացի, այցելուների առջև բացվել էին նաև Շիրազի թանգարանի նկուղային հարկերը, որտեղ կազմակերպվել էր հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարների տեսողական պոեզիա ցուցահանդեսը։ Ներկայացված 15 դիմանկարներում ներկայացված են մերօրյա գրողներն ու ստեղծագործողները, իսկ նկարահանումները կատարվել են հատուկ տեխնոլոգիայով։
«Ես գտա իմ բոլոր ընկերներիս՝ պոետներին, ու արեցի իրենց պորտրետները, ոչ թե ցիֆրավոյ դիջիթլ, այլ էն հին ֆիլմով պլյոնկով, հին ձևով էլ տպել եմ»,- պատմում է լուսանկարիչ Գերման Ավագյանը։

Ալեքպոլի կենցաղով ու գյումրեցիների ապրելակերպով հետաքրքրվածներն էլ հյուրընկալվել էին Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում: 2500-ից ավելի ցուցանմուշների կողքին ավելացել էր ևս մեկը՝ 19-րդ դարասկզբի հայ կնոջ կրած տարազը։

«Վերջին ցուցանմուշը, որ համալրել է թանգարանի ցուցադրությունը՝ Եթովպիայից հայ կին էր, պարուհի էր, ով թանգարանին անցած տարի եկավ ու նվիրեց իր տատիկի տարազը»,- ասում է Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի գործադիր տնօրեն Սոնա Հարությունյանը:
Թանգարանային գիշերը վերջին տարիներին դարձել է լավագույն առիթը հաղորդակից դառնալու հայ մեծերի կյանքի անհայտ դրվագներին ու  հայ մարդու կենցաղին։ Թանգարանները փորձում են վերածվել գրավիչ ու նոր տեխնոլոգիաների շնորհիվ՝ ինտերակտիվ կենտրոնների:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP