ՀՅԴ-ն մերժում և դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրություններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից․ հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ՀՅԴ-ն մերժում և դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրություններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից․ հայտարարություն

20:04 18.05.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման առնչությամբ հայտարարություն է տարածել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հրապարակվեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով:

Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության մթնոլորտի ուղղորդվող շիկացմանը՝ ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց։

Հավատալով, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ և ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական հանձնառությանը՝ այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատությունը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատմանն ու ամրագրմանն դեմ ուղղված քայլ։

Փաստում ենք, որ այս օրերին արձանագրված փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում՝ արդար և ազատ դատաքննություն վարելու հիմքերը և գտնում, որ գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել և երաշխավորել պետական իշխանության առանձին մարմինների անխափան գործունեությունը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մերժում և դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն  ուղղված, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրություններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից։ Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ պայքարելու է և թույլ չի տալու  ցանկացած ոտնձգություն՝ ուղղված ազգային միասնականությանը։

Մեր հավաքական պարտականությունն ու պատասխանատվությունն է ավելի քան  միասնական լինել, ամրացնել ներհասարակական համերաշխությունը՝ դիմագրավելու արտաքին և ներքին մարտահրավերները, լուծելու մեր համազգային անվտանգության խնդիրները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP