Արդարադատություն իրականացնող դատավորին պետք է ազատ թողնել. Տարոն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Արդարադատություն իրականացնող դատավորին պետք է ազատ թողնել. Տարոն Սիմոնյան

16:35 19.05.2019

«Անընդունելի է, որ ամբողջ հասարակության, մեդիա դաշտի ուշադրությունը բևեռված է Ռոբերտ Քոչարյանի դատավարւթյան վրա: Մենք փաստորեն ամբողջ ռեսուրսն օգտագործում ենք անցյալի խնդիրները լուծելու համար: Մենք քաղաքական իշխանության առջև խնդիր դրեցինք լուծել տնտեսական խնդիրներ, որովհետև շատ շատ հետ ենք մնացել տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներից:

Եթե մենք մեր ռեսուրսները կենտրոնացնենք մեկ, երկու դատավաության վրա, որոնք միակ խնդիները չեն, թեև կարևոր են, մենք բաց կթողնենք այն հնարավորությունը, որ պետք է օգտագործել թռիչքաձև զարգացման համար, որի ներուժը հեղափոխությունը կրում էր:

Եթե լարումը դատավարության ժամանակ ուժգնանա՝ վտանգավոր կլինի, ինչքան էլ  փոքր լինի այն խումբը, որը պաշտպանում է մեղադրյալին: Նրանք մեր քաղաքացիներն են, ցանկացած լարում կարող է ընդարձակվել, պետք է քաղաքական իշխանությունը հասարակական կարծիք ձևավորի այն մասին, որ արդարադատություն իրականացնող դատավարորին պետք է  ազատ թողնել, անկախ թողնել, որպեսզի թե՛ դատավարոթյուն իրականացնելիս, թե՛ խորհրդակցական սենյակում, չկաշկանդվի և չմտածի` դրսում ինչ են խոսում մարդիկ:

Կարևոր է, որ դատավորի ուղեղը մաքուր լինի և կենտորնացած լինի գործի փաստական հանգամանքների վրա: Մանավանդ, ես տեսա, որ նախորդ օրը ցույցերին ու հակացույցերին մասնակցում էին երեխաները, նրանք պահում էին իրենց ձեռքում պլակատներ, որը որևէ կերպ թույլատրելի չէ, որովհետև երեխաների հոգեբանությունը շատ խոցելի է»,- կարծում է  ԱԺ «Լուսավոր Հայաստան » խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը մի քանի օր առաջ մեկնարկած  ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դտավարության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP