17:12 17.05.2019
Հայկական տոլմա
Տոլմայի գրեթե 70 տեսակ կա` խաղողի տերևով տոլմա, Էջմիածնի տոլմա՝ կաղամբով և բանջարեղենով, պասուց տոլմա, երևանյան տոլմա, Մշո տոլմա` պատրաստված կտրտած մսով և բլղուրով, «Փլըտուծ»` փլած դոլման, երբ տոլմայի բաղադրիչները մանրացնում են և միասին եփում, Տիգրանակերտի «փըթէ-փըլէ»՝ փաթաթած տոլմա, որը մատուցելու ժամանակ քանդում են, վրան ավելացնում ձվածեղ, մածուն-սխտոր։ Հնում Հայաստանի ամեն մի շրջան տոլմայի պատրաստման իր տարբերակն է ունեցել: Օրինակ` Վանում ընդունված է եղել դդմի ծաղկի մեջ դրված տոլման: Հադրութի շրջանում այն պատրաստել ու պատրաստում են լոբու տերևի մեջ: Ի դեպ, տոլմայի առաջին պահպանված բաղադրատոմսը 8-րդ դարի է:
Հայկական տոլմայի փառատոն
8-րդ դարից մինչև մերօրյա նորաձև տոլմաների բաղադրատոմսերին արդեն 9-րդ տարին կարելի է ծանոթանալ մեկ վայրում: Ավելին, կարելի է անգամ համտեսել: Այս տարի ևս կանցկացվի Տոլմայի փառատոնը: Առաջինը կազմակերպվել է 2011 թվականին, նպատակն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ին տոլմայի ծագումնաբանությունը ցույց տալն էր: Փառատոնն ամեն տարի տարբեր վայրում է կազմակերպվում: Կարևոր է, որ տեղանքը նաև պատմամշակութային արժեք ունենա: Այս տարվանը կանցկացվի մայիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ նախատեսված 30-ի փոխարեն 35 տաղավարով, ազգային երգ-երաժշտությամբ, նաև մրցութային անվանակարգերով: Դեռ 2018-ից մայիս ամիսն աշխարհի խոհարարական հարթակում հայտարարվել է տոլմայի ամիս:
Տոլմայի համը հատել է սահմաններ
Հայկական տոլմայի փառատոններ արդեն աշխարհի տարեր երկրներում են կազմակերպվում՝ տեղի հայերի նախաձեռնությամբ: ԱՄՆ, Հնդկաստան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա: Ի դեպ, Գերմանիայում Տոլմայի այս տարվա փառատոնը դարձյալ մայիսի 19-ին է, իսկ Բուրիաթիայում` հունիս ամսին: Բուրիաթիայում անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցելու համար գրանցվել են մեկ տասնյակից ավելի շեֆ-խոհարարներ:
Հայկական բրենդ և ՅՈՒՆԵՍԿՕ
«Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում հայկական արժեքները 4-ն են, իսկ գորգը և տոլման գրանցված են որպես ադրբեջանական: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` սա այն կերակուրն է, որը պատրաստում են Ադրբեջանում, փոխանցում սերնդեսերունդ, բայց այն վեր է երկրի ներսում առկա էթնիկ և հոգևոր սահմաններից: Ի դեպ, ադրբեջանցիները պնդում են, որ «տոլմա» չէ, «դոլմա» է:
«Տոլմա» բառի ծագումնաբանությունը
Տոլմայի ծագման շուրջ հայ-ադրբեջանական գոստրոնոմիական հակամարտությունը չի զիջում ռազմական-քաղաքականին: Ադրբեջանցիները պնդում են, որ ճաշատեսակի անունն առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, թարգմանաբար նշանակում է լցոնված, մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի տարեց բնակիչները այն անվանում են «սրըլմըշ»՝ թարգմանաբար՝ փաթաթած:
Հայ մասնագետներն այլ բացատրություն ունեն՝ «տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ:
Տոլմայի աշխարհագրությունը
Նմանատիպ ճաշատեսակ ունեն Չինաստանից մինչև Ալժիր ընկած գրեթե բոլոր ասիական երկրները: Տոլմա պատրաստում են Թուրքիայում, Իրանում, Բուլղարիայում, Հունաստանում: Այս տոլմաները պատրաստման ձևով նման են, համով՝ ոչ այնքան: Ամեն մի երկիր այս կերակրատեսակը պատրաստում է իր ազգային խոհանոցին բնորոշ համեմունքներով, հատիկեղենով և լցոնումներով:
Օրինակ՝ հունական տոլմայի մեջ, ի տարբերություն կովկասյանի, մսից բացի, ամեն ինչ կա:
Տոլման` ֆիլմի հերոս և ոչ միայն
Գերմանացի պրոդյուսեր Օլիվեր Մյուսերը, տարբեր զանգվածային լրատվամիջոցներով բարձրացված տոլմայի հարցը, նկատեց, հետաքրքրվեց ու որոշեց նկարահանել էքսպերիմենտալ փաստավավերագրական ֆիլմ՝ Dolma Diaries՝ «Տոլմայի օրագիրը»:
Տոլմայի ծագումնաբանությանն անդրադարձել են նաև բլոգերներ, հեռուստամեկնաբաններ, միջազգային լրատվամիջոցներ:
BBC-ն, օրինակ, դեռ 2017-ին կեսլուրջ-կեսկատակ գրել էր՝ Ղարաբաղը միակը չէ, որը բաժանում է հայերին և ադրբեջանցիներին:
Իսկ հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր Twitter-ում, էլի 2017-ին, քվեարկություն էր կազմակերպել` ի վերջո և վերջնականապես պարզելու, թե տոլման հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական ճաշատեսակ է։ Ըստ այդ քվեարկության` տոլման հայկական է:
Чтобы больше не ошибаться в важнейших вопросах бытия, давайте решим раз и навсегда: долма – это блюдо
— Василий Уткин (@radioutkin) August 24, 2017
Ազգային արժեքները վիճարկման ենթական չեն
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը վստահ է՝ կլորիկ գումարի դիմաց տոլմայի մի այլ տարատեսակ էլ հայկական կհամարվի ճիշտ այնպես, ինչպես լավաշի դեպքում.
«Լավաշը համարեցին հայկական, հետո 7 երկիր վիճարկեց, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց` այդ երկրներին են վերագրվում տափակ հացի տարբեր տեսակներ, որոնցից մեկը համարեց լավաշը: Այո´, տափակ հացի մշակույթ կա աշխարհում, բայց լավաշը տափակ հաց չէ»:
Բացի տոլմայից
Ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին ադրբեջանցի երեխաները Թբիլիսիում ընթացող միջազգային պարային մրցույթի ժամանակ պարում էին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Այդ մրցույթից հայերը վերադարձան քսան՝ 1-ին, չորս՝ 2-րդ և երեք` 3-րդ մրցանակով, իսկ ադրբեջանցիների տվյալ պարային խումբը հայկական պատվիրակության բողոքարկման արդյունքում որակազրկվեց:
Բայց արդյո՞ք «Արցախ» ստեղծագործությունն այլևս չի հնչի ադրբեջանական ֆիլմերում, գովազդներում ու հոլովակներում: «Արցախ» կատարումը տոլմայի նման հերթականներից մեկն է, որ թուրքա-ադրբեջանական ազգը փորձում է սեփականաշնորհել, ինչպես քոչարին ու գորգագործությունը:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...