12:40 17.05.2019
Մենք չենք հեռանա այստեղից, քանի դեռ Երևանի ճարտարապետը կամ քաղաքապետը մեզ չի ընդունել: Մինչև չհանդիպենք, մենք չենք գնա: Հո՞ կրակը չենք ընկել: Հայոց պատմությունն է, ի՞նչն է: Ինչքան կարելի է այսքան գնալ-գալ: Մենք ուզում ենք հստակ պատասխան լսել: 2011 թվականից գնում-գալիս ենք: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ զրույցում հայտարարեցին Կոնդի բնակիչները, որոնց այսօր առավոտից բողոքի ակցիա են հրավիրել Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի մոտ` պահանջելով նոր չափագրումներ կատարել` դրանք համաձայնեցնելով թե´ Կադաստրի, թե´ Երևանի քաղաքապետարանի հետ: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում:
SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին` ինչ պատասխան են բնակիչները ստացել իրենց դիմումներին, նրանք ասացին` իրենց պատասխանել են` գրեք անհատական դիմումներ, որոնք անհատապես կքննվեն:
«Գրում ենք, ուղարկում ենք, դրան զուգահեռ գումարներ էլ ենք ծախսում: Հո՞ մենք կրակը չենք ընկել, որ գումար ծախսենք ու փաստի առաջ կանգնենք»,- հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները`պահանջելով հանդիպում միաժամանակ թե´ Երևանի քաղաքապետի, թե´ գլխավոր ճարտարապետի հետ:
«Պետք է երկուսն էլ իրար հետ մեզ լսեն ու հարցին լուծում տան: Տարիներ շարունակ նույն վիճակն է»,- բողոքեցին բնակիչները:
Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ այսօր` ժ. 14.00-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կընդունի քաղաքացիներին: Այս հայտարարությունից գոհ բնակիչները ասացին, որ կսպասեն նրա հետ հանդիպմանը:
12:14 02.04.2025
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում12:07 02.04.2025
2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […] ...
11:49 02.04.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառԱպրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...
11:40 02.04.2025
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքումՀամայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...
11:28 02.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...
11:22 02.04.2025
Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...