20:06 16.05.2019
Դատախազ Պետրոս Պետրոսյանը, ամփոփելով Ռոբերտ Քոչարյանի ելույթի ընթացքում շեշտադրված հանգամանքները, նշեց.
«Մնում ենք մեր տեսակետից։ Այս մի քանի օրվա նիստերի արդյունքում պաշտպանական ճառ լսեցինք, և պաշտպանների կողմից կոնտեքստից կատարված վերլուծություններ կատարվեցին, թյուր կարծիք չստեղծվի, որ այն հայտարարությունները, որ հնչեցին դատարանում, աղերս ունեն իրականության հետ»:
Խոսեց այն մեղադրանքի մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե որոշ տեսանյութեր թաքցվել են, որոնք ապացուցում են հասարակության կողմից գործադրված միջոցները մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ասաց.
«Պարբերաբար փոփոխության են ենթարկվել և պայմանավորված են եղել մեկ հանգամանքով, որ նախաքննությամբ նոր տեղեկություններ են ձեռք բերվել»:
Նույնն ասաց նաև ցուցմունքների վերաբերյալ, մասնավորապես Սերժ Սարգսյանի.
«Վկայակոչվեց Սերժ Սարգսյանի ցուցմունքը, տպավորություն ստեղծվեց, որ այն ձեռք է բերվել գործի քննության սկզբում, ու վարույթն իրականացնող մարմինը, ունենալով այն, թաքցրել է: Այդ ցուցմունքը ձեռք է բերվել ընդամենը 2019թ-ի փետրվարին, և փետրվարին էլ տրամադրվել է պաշտպանական կողմին, փորձ է արվում բոլոր վերլուծությունները ներայացնել այլ քողի տակ՝ մեղադրելով քննիչին, որ բարեխիղճ չի գտնվել»:
Ասաց, որ իրենք շարունակում են մնալ դիրքորոշմանը, որ այս փուլում չեն կարող անդրադառնալ մեղադրանքի հիմնավորվածությանը:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...