13:29 16.05.2019
ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում այսօր տեղ գտած հրապարակման վերաբերյալ.
««Ժամանակ» օրաթերթը իր մայիսի 16-ի համարում «Սև ցուցակ» վերնագրով նյութում տեղեկացնում է, որ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը»։ Սույն հոդվածը 1in.am կայքը արտատպել է՝ վերնագիրը խեղաթյուրելով՝ Մանկավարժական համալսարանը՝ ԿԳՆ «սև ցուցակում».
Նախ, լուրը հրապարակելուց առնվազն անհրաժեշտ է սուբյեկտների անվանումները ճշգրիտ գրել. ոչ թե Երևանի պետական մանկավարժական համալսարան, այլ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Երկրորդը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը որևէ «Սև ցուցակում» չկա և չի կարող լինել: Ինչ վերաբերում է գնումների գործընթացի մասին թերի տեղեկատվությանը, ապա Մանկավարժական համալսարանը 2019թ. ապրիլի 9-ին մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած դրամաշնորհի հատկացման մրցույթին, որի բացման նիստը հրավիրվել է ապրիլի 11-ին: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ՀՊՄՀ-ն եղել է միակ մասնակիցը, քանի որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ՀՀ-ում օրենքով պահանջվող փորձառություն ունի միայն Մանկավարժական համալսարանը:
Սակայն հանգամանքների չնախատեսված զուգադիպությամբ, Համալսարանում 2018թ. ֆինանսատնտեսական գործունեության մասով իրականացվող աուդիտի ընթացակարգով պայմանավորված, զուտ մի քանի ժամվա տարբերությամբ բանկային հաշվեհամարին առաջացել է հարկային պարտավորություն 5 մլն 611 հազ. դրամի չափով: Այն մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ մարվել է, ինչպես նաև եկամտային հարկի գծով փոխանցվել է հավելյալ 20 մլն դրամի չափով կանխավճար, և 2019թ. ապրիլի 10-ի դրությամբ միասնական հաշվին արդեն իսկ համալսարանը ունեցել է 21 381 հազ. դրամի չափով գերավճար:
Սակայն մրցույթի պահին նախարարությունը, որն արձանագրել է տվյալ պահի հարկային պարտավորություն, որը ինչպես նշեցինք, մի քանի ժամ անց մարվել է, իր գործառույթների շրջանակում դիմել է ֆինանսների նախարարություն և առաջարկել սկսել վարույթ: Վերջնական որոշում դեռ կայացված չէ: Բայց քանի որ, ըստ էության, գնումների ընթացակարգում ստանձնած պարտավորությունների խախտում չի եղել, և զուտ տեխնիկական պատճառով փոքր ինչ ուշացվել է փոխանցումը, Մանկավարժական համալսարանը վստահ է, որ որոշումը դրական է լինելու մանկավարժական համալսարանի համար: Այնպես որ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը չկա, չի եղել և չի կարող լինի որևէ սև ցուցակում, քանի որ պատշաճ կատարում է իր բոլոր գործառույթները: Ի դեպ, Մանկավարժական համալսարանը մասնակցելու է առաջիկայում հայտարարվելիք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դրամաշնորհային ծրագրի մրցույթին»:
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները12:10 22.11.2024
Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքներըՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...
12:04 22.11.2024
ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնինԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արելՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...
11:46 22.11.2024
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժինՆոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...
11:41 22.11.2024
Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է ԿիևՉեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...