Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքներն առավել պաշտպանված կլինեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքներն առավել պաշտպանված կլինեն

12:38 16.05.2019

Կառավարության մայիսի 16-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաև տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
  • նախատեսել, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:
  • նախատեսել, որ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում, մասնավորապես՝ նախատեսվել է, որ այդ ընթացքում դատապարտյալին կարող են արգելել դրամական փոխանցումներ ստանալ և կատարել՝ բացառությամբ առաջին անհրաժեշտ առարկաների ձեռքբերումը:
  • միասնականացնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների ծավալը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա ընդհանուր առմամբ ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության առումով բարելավում է: Կառավարությունը կողմ քվեարկեց նախագծին: Զեյնալյանի հորդորով նախագիծը համարվեց անհետաձգելի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:35 22.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

10:26 22.11.2024

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

10:20 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

BACK_TO_TOP