20:51 15.05.2019
Սարգիս Ադամյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, որը հանդես կգա Բունդեսլիգայում` Գերմանիայի բարձրագույն ֆուտբոլային մրցաշարում: Հիշեցնենք, որ մինչ այս Դորտմունդի Բորուսիայում խաղացել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ Սարգիս Ադամյանը երեկ պայմանագիր է կնքել «Հոֆենհայմ» ակումբի հետ:
Բունդեսլիգայում առայժմ 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ Ադամյանը պայմանագիր է ստորագրել 3 տարով:
Սարգիս Ադամյանը ծնվել է Հայաստանում 1993 թվականին: Նա չորս տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Սարգիսը 16 տարի Հայաստանում չէր եղել: Եկավ 2013-ին, երբ հրավիրվեց հավաքական: Առաջին պաշտոնական խաղն էլ հավաքականի կազմում տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն այդ օրը մրցում էր դանիացիների հետ։
Առաջին թիմը, որի կազմում սկսեց հանդես գալ Ադամյանը գերմանական Ռոստոկ քաղաքի Գանզա ակումբն էր: Ապա Ադամյանը տեղափոխվեց «Շտայնբախ», որը ներկայացնում էր 4-րդ Բունդեսլիգան, իսկ երկու տարի անց արդեն 2-րդ Բունդեսլիգա` «Յան Ռեգենսբուրգ» ակումբ: Այստեղ էլ Ադամյանը մնաց երկու տարի, աչքի ընկավ արդյունավետ խաղով: Անցած 32 խաղերում Ադամյանը դարձել է 15 գոլի հեղինակ, կատարել է 11 գոլային փոխանցում: Սա շատ բարձր ցուցանիշ է և նշանակում է, որ հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել յուրաքանչյուր 5 խաղից 4-ում: Իսկ մի անգամ Ադամյանը դարձել է հեթ տրիկի հեղինակ: Մրցակցի դաշտում Ադամյանը երեք գնդակ էր ուղարկել «Համբուրգի» դարպասը: Այս ամենը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ:«Հոֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոսենը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գրավել իրենց ուշադրությունը:
«Սարգիս Ադամյանին նկատեցինք իր արտառոց արագության և արտակարգ արդյունավետության շնորհիվ: Նա հիանալի ֆուտբոլիստ է, որը համապատասխանում է նախաձեռնող ֆուտբոլի մեր փիլիսոփայությանը ու կարծում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանին իսկական անակնկալ կդառնա»,- ասել է «Հոֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոսենը:
Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո իր առաջին հարցազրույցում ասել է, որ «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում նրա խաղին և դեռ 2 ամիս առաջ էին կապվել նրա հետ, բայց քանի որ մրցաշրջանի ավարտին դեռ շատ կար, տեղափոխությունն այն ժամանակ անհնար էր:
«Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ է դավանում: Պետք է ամեն ինչ անեմ՝ իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար»,- ասել է Ադամյանը ՀՖՖ-ին տված հարցազրույցում:
Առաջիններից մեկը, ով շնորհավորել է Սարգիս Ադամյանին Հենրիխ Մխիթարյանն է, ով հիշեցնենք. մինչև Պրեմիեր լիգա տեղափոխվելը, հանդես գալով Դորտմունդի «Բորուսսիա»-ի կազմում, հասցրել էր ճանաչվել Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:
«Մխիթարյանն ասաց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ պետք է հաշվի առնել, նա գիտի հաջողության բանաձևը»,- նշել է Սարգիս Ադամյանը:
Սարգիս Ադամյանի պայմանագիրը գերմանական թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: Ըստ որոշ հրապարակումների՝ «Յան Ռեգենսբուրգը» Ադամյանի տրանսֆերից ստացել է մոտ 1.5 մլն եվրո:
Այժմ կարճ անդրադաձ «Հոֆենհայմ» ակումբին: Ի դեպ, Հոֆենհայմը փոքր գյուղատիպ ավան է, որի բնակչությունը ընդամենը 3000 է: Իսկ ակումբը հիմնադրվել է 120 տարի առաջ, 1899 թվականին, ու եթե հաշվի չառնենք վերջին երկու տասնամյակը, ապա անչափ համեստ պատմություն ունի։ Ակումբը 90-ականների սկզբին սիրողականի կարգավիճակ ուներ և ելույթ էր ունենում 8-րդ Բունդեսլիգայում: Նրա առավելագույն արդյունքը եղել էր 5-րդ Բունդեսլիգա հասնելը:
Ամեն ինչ գլխիվայր շրջվեց 2000-ականներին, երբ ակումբն իր վերահսկողության տակ առավ մի մեծահարուստ: Հիմա «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի ուժեղագույն թիմերից մեկն է, անցած մրցաշրջանի բրոնզե մեդալակիրն է, ինչի շնորհիվ էլ հնարավորություն է ունեցել հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Հոֆենհայմը» 8-րդն է մրցաշարային աղյուսակում և Եվրոպա լիգայի գոտուց նրան բաժանում է մեկ միավոր: Եթե վերջին տուրում 7-րդ հորիզոնականում գտնվող «Վոլֆսբուրգը» պարտվի կամ ոչ-ոքի խաղա, իսկ «Հոֆենհայմ»-ը հաղթի, ապա այս թիմին նոր հայազգի հարձակվողի հետ կտեսնենք նաև Եվրոպա լիգայում:
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր15:40 22.11.2024
Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...
15:33 22.11.2024
Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...
15:26 22.11.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...
15:20 22.11.2024
«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանություններըԼոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...
15:12 22.11.2024
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...
15:05 22.11.2024
Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ ՖիցոՈւկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...