Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարով. ԱՄՆ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարով. ԱՄՆ դեսպան

17:30 15.05.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացրել է իր առաջիկա անելիքներն ու  ծրագրերը:

«Մեր երկու երկրների բազմաթիվ ընդհանրական արժեքներից մեկն էլ այն է, որ մենք կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղությամբ ներդրումներն ու նորարարությունը՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ: Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարներով: Բազմաթիվ ուղղություններում հայերը հայտնի են որպես նորարարներ ու գաղափարակիրներ: Անշուշտ, այս գնահատելի դիրքը պահպանելու համար մշտական ջանքեր ու ուշադրություն է անհրաժեշտ, և ես վստահ եմ, որ Հայաստանում դրա հստակ գիտակցումը կա:

Վերջերս ես առաջին անգամ մասնակցեցի հեքաթոնի՝ ուշագրավ ու նորարարական մոտեցում, որը հնարավորություն է տալիս երիտասարդների ներգրավմամբ գեներացնել երկրում առկա հրատապ խնդիրների տեխնոլոգիական լուծումներ: Ինձ համար դա տեխնոլոգիաների նորարարական կիրառման միջոցով կառավարման թափանցիկության, հաշվետվողականության ու արդյունավետության բարելավման ուղղությամբ կառավարության, քաղաքացիական հասարակության և երիտասարդների կառուցողական աշխատանքի կատարյալ օրինակ է: Հպարտ էի, որ ԱՄՆ դեսպանությունն աջակցում էր այս նախաձեռնությանը և հաղթողները կարող էին ստանալ փոքր դրամական օգնություն հեքաթոնի ընթացքում մշակած իրենց նախագիծն իրականացնելու համար: Խմբերից մեկը մշակել էր ոռոգման համակարգերը բարելավելու էլեկտրոնային մի մեխանիզմ, որը կարող է նպաստել ջրային սուղ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը գյուղատնտեսության ոլորտում, որն Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է: Կրկին ուզում եմ նշել, որ բարեփոխումները կառավարությունը չի կարող միայնակ իրագործել, և ժողովրդավարական հասարակարգում անհրաժեշտ է ժողովրդի օգնությունը: Դրա համար անհրաժեշտ է կենսունակ ու ամուր գործընկերություն հասարակության բոլոր օղակների միջև:

Մի բան, որ ես մշտապես լսում եմ տնտեսության մասին այստեղ՝ Հայաստանում, այն է, որ Հայաստանի ընդհանուր տնտեսական հաջողության համար անչափ կարևոր է տնտեսական զարգացումը Երևանից դուրս՝ մարզերում: Ես հավատում եմ դրան: Ես արդեն առիթ եմ ունեցել հանդիպել մարդկանց՝ երկրի տարբեր վայրերից, որոնք բոլորն էլ ունեն նորարարական գաղափարներ ու շահագրգռված են ու պատրաստ իրենց նպաստը բերել երկրի բարեկեցությանը, և այդ շահագրգռվածությունը պետք է սնել: Հատկապես, երբ այս հավակնությունները հայտնում են երիտասարդները, ովքեր երկրի ապագան են: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանում և կարողանան իրագործել իրենց երազանքները:

Վերջերս Գյումրի կատարած այցի ընթացքում հանդիպեցի մի երիտասարդ կնոջ, ով հենց այդ ամենի մարմնավորումն է: Գայանե Ղանդիլյանը ծրագրային ապահովումներ մշակող «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության օպերացիոն տնօրենն է և նրա աշխատանքը միտված է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը: Նա նաև ուղղակիորեն աշխատում է Գյումրին տաղանդաշատ կադրերի համար գրավիչ դարձնելու մարտահրավերը հաղթահարելու շուրջ: Դեսպանատունը պատրաստ է աջակցել տ-ն Ղանդիլյանի նման առաջնորդներին, ովքեր իրենց ջանքերն են ներդնում տնտեսական առողջացման և զարգացման ուղղությամբ Գյումրում և Հայաստանի մարզերում: Կարևոր է նաև, որ պետական կառավարման տեղական և կենտրոնական օղակները ևս ձևավորեն այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ տաղանդաշատ կադրերը չեն հեռանա մարզերից: Ամոթալի կլինի, եթե ամբողջ երկրի բնակիչների ահռելի տաղանդն ու հնարավոր ներդրումներն անտեսվեն:

Միացյալ Նահանգները Հայաստանի մարզերի զարգացմանն աջակցում է օժանդակության ծրագրերի միջոցով: Հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրերն օգնում են երկրի կայացմանը՝ որպես ինքնիշխան ու ժողովրդավար պետություն:

1992թ. ի վեր Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ մարդկանց կենսամակարդակի բարելավման և ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ջանքերին աջակցելու նպատակով»,- ասել է Լին Թրեյսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP