17:22 15.05.2019
Թուրքիայի հեռուստատեսության ուղիղ եթերում իսլամ ընդունած 13-ամյա երեխան՝ Արթուրը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչպես է ամեն ինչ եղել:
«Իրենք ինչ ասեցին, ես էլ էդ ասեցի: Ես առանց իմանալու եմ արել ամեն ինչ»,- ասաց նա:
Մայրը՝ Ալինան, պարզաբանեց.
«Այսինքն՝ առանց հասկանալու է արել, ասում է՝ առանց իմանալու»:
Արթուրն ասաց, որ բարձրացել է բեմ, հարցեր են տվել, պատասխանել է.
«Բառերը ասեցին, հետո ինձ ասացին՝ կգաս մեզ հետ հաց ուտելու, ու պրծ, եկա: Ես ուզում եմ հայ լինեմ, առանց իմանալու եմ արել ամեն ինչ»:
Մայրն էլ պատմեց, որ տղան իրեն ասել է՝ ուզում է գնալ այնտեղ, որ այդ մարդուն, այսինքն՝ հոգևորականին, տեսնի: Ալինան նախապես թույլ չի տվել, հետո մտածել է՝ երեխա է, ընկերոջ հետ թող գնա:
«Ինքը գնաց, բայց չեմ իմացել, որ բեմ է բարձրանալու: Եթե իմանայի, տրամաբանորեն իր հետ կգնայի, այնտեղից կլսեի, բնական է դա, ես նույնիսկ տանը չեմ եղել: Ես իմ երեխային այդպես եմ հասկանում՝ ինքը գնացել է, որ այդ հայտնի մարդու հետ ուղղակի նստի: Կիրակի այստեղ Մայրիկների օր էր, Արթուրը բերեց, նվեր տվեց, համբուրեց, շնորհավորեց, ասաց՝ մամա, տեսար, որ էդ մեծ մարդու, պաշտոնով մարդու հետ նստել եմ սեղանի շուրջ, հաց եմ կերել: Ես՝ որպես ծնող, այդպես եմ հասկանում: Իր ընկերն է ասել՝ եկեք գնանք այնտեղ, իրեն ուղղակի ասել են, որ գնում են այնտեղ՝ դիտելու»,- ասաց նա:
Ալինան նաև հերքեց լուրերը, թե իբր իրենց գումար են առաջարկել կամ քաղաքացիություն, ասաց՝ նման բան չկա:
Տղայի մոր հետ հարցազրույցը կարող եք կարդալ ստորև:
17:54 09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...
17:48 09.04.2025
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...
17:42 09.04.2025
«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...
17:37 09.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
17:30 09.04.2025
Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...