Վրաստանում ադրբեջանցի գործարարները դժգոհում են. սոցցանցերում «օկուպանտ Ադրբեջան» արտահայտությունը վնաս է հասցնում երկկողմ կապերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Վրաստանում ադրբեջանցի գործարարները դժգոհում են. սոցցանցերում «օկուպանտ Ադրբեջան» արտահայտությունը վնաս է հասցնում երկկողմ կապերին

17:15 15.05.2019

Վրաստանում ադրբեջանցի գործարարներն այսօր Վրաստանի օմբուդսմենի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել առ այն, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրադրության առնչությամբ սոցցանցերի վրացական տիրույթում ու առանձին լրատվամիջոցներում Ադրբեջանը ներկայացվում է որպես վրացական տարածքների բռնազավթիչ: Հնչել են նաև ադրբեջանական արտադրության ապրանքներից չօգտվելու, դրանցից ընդհանրապես հրաժարվելու կոչեր: Վրաստանում  Ադրբեջանի բիզնես ասոցիացիայի անդամների  հայտարարությամբ` նման հայտարարությունները բացասական են անդրադառնում երկու բարեկամ, գործընկեր պետությունների հարաբերությունների վրա, մյուս կողմից ազդում են իրենց  հեղինակության վրա ու խանգարում բիզնես գործունեությանը:

Վրաստանում Ադրբեջանի բիզնես ասոցիացիայի ղեկավար Նարիման Կուրբանովի հայտարարությամբ` Վրաստանում ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները շահագրգռված են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների շարունակությամբ: Համոզված են, որ սոցկայքերում անհիմն մեղադրանքները վնասում են իրենց գործունեությանն ու երկկողմ հարաբերություններին:

Նրանց խոսքով` անթույլատրելի է սոցցանցերում և լրատվամիջոցներում հնչող «օկուպանտ Ադրբեջան» արտահայտությունը: Մեղադրանքներն ու նման արտահայտությունները վնասում են երկու երկրների հարաբերություններին: Ավելին՝ նման հայտարարությունները ձեռնտու են միայն երկու երկրների թշնամիներին:

Իր հերթին Վրաստանի բիզնես օմբուդսմեն Իրակլի Լեքվինիձեն հայտարարել է, որ Վրաստանում գործող յուրաքանչյուր ներդրող  մեծ նշանակություն ունի իրենց համար: «Մենք աջակցում ենք Վրաստանում գործող Ադրբեջանի գործարար շրջանակներին: Հույս ունենք, որ նման սադրիչ հայտարարությունները չեն խաթարի մեր բարեկամությունն ու բիզնես գործունեությունը»:

Նշենք, որ սահմանային վեճերը հարթելու և երկու երկրների միջև վերջնական սահմանագծման շուրջ հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով

17:30 19.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչ

17:25 19.04.2025

Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչ

Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։  Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...

Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ

17:18 19.04.2025

Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական ​​խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

17:08 19.04.2025

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

17:00 19.04.2025

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե ​​խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

16:47 19.04.2025

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...

BACK_TO_TOP