Զարուհի Բաթոյանը դիմել է գլխավոր դատախազություն․ «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Զարուհի Բաթոյանը դիմել է գլխավոր դատախազություն․ «Ժողովուրդ»

09:23 15.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ուշագրավ փաստեր են բացահայտվել զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ:

«Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, և վերանայման արդյունքում նրանցից մի քանիսն ուղղակի զրկվել են հաշմանդամությունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբն իջեցվել է: Եվ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման և հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացն իրավաչափ էր, և, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նա:

Այլ կերպ ասած, եղել են մարդիկ, որ, հանուն ինչ-ինչ շահերի, պարզապես մարդկանց զրկել են արտոնությունից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

17:46 22.11.2024

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

17:41 22.11.2024

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

17:36 22.11.2024

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

17:30 22.11.2024

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

Իտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»

17:24 22.11.2024

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»

Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:18 22.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...

BACK_TO_TOP