22:30 14.05.2019
Ցուկերբերգի տեսլականը
Ամեն տարի Մարկ Ցուկերբերգն իրեն նոր մարտահրավեր է նետում: 2009 թվականից սկսած՝ ամեն առավոտ իրեն ստիպում է փողկապ կապել: 2010 թվականից ամեն оր ժամանակ է հատկացնում չինարեն սովորելուն:
Սիրում է քնել հատակին գցված ներքնակի վրա, հաճախ գրասենյակ է գնում հեծանվով կամ ոտքով: Չի մոռանում նաև ամենօրյա վազքի մասին:
Երիտասարդ միլիարդատերը հագուստի ընտրության հարցում պահանջկոտ չէ: Հագնվում է շատ հասարակ՝ ջինսե տաբատ, սպորտային վերնաշապիկ և սանդալներ` բաց ոտքերին: Ասում են, որ նա Սիլիկոնային հովտի ամենաանճաշակ հագնվող բնակիչն է: Իսկ ինքն ասում է, որ պարզապես ձգտում է իրեն հարմարավետ զգալ ամեն ինչում:
Հանգստյան օրերին սկզբունքորեն չի աշխատում, նույնիսկ եթե խոսքը միլիարդանոց գործարքների մասին է:
Սկզբունքորեն հրաժարվել է նաև հեռուստատեսությունից, չունի հեռուստացույց և ասում է, որ երբեք չի ունենա, թեպետ հեռուստահաղորդումներին մասնակցում է սիրով:
Ցուկերբերգը նաև դալտոնիկ է: Նրա խոսքերով՝ միակ գույնը, որ լավ է տարբերում, կապույտն է՝ բոլոր երանգներով: Պատահական չէ, որ հենց կապույտն է Facebook-ի հիմնական գույնը:
«Մարդիկ լինում են երկու տեսակի` օգտագործողներ և ծրագրավորողներ: Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում են այն, իսկ երկրորդները սկսում են փոխել այն և օգտագործել բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու համար»:
Հանճարեղ ծրագրավորողն ու ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, նաև ամենաանճաշակ մեծահարուստը, մարդ, որը կիսատ է թողել կրթությունը Հարվարդի համալսարանում, տիրապետում է 6 լեզվի ու նաև մոլորակի բնակչության կեսից ավելիի անձնական տվյալներին: Միլիարդատեր, ով իր կարողությունը նախընտրում է վատնել ոչ թե ոսկե զուգարանակոնքերի, այլ կրթության ոլորտում ներդրումներ կատարելու վրա, միևնույն ժամանակ, չի մոռանում իր փոքրիկի տակդիրները փոխել ու առավոտյան վազել: Մարկ Էլիոթ Ցուկերբերգ, ում պատմությունը սկսվեց 1984թ․-ի մայիսի 14-ին:
Հրեական ընտանիքի արու զավակը
ՆյուՅորք, Ուայթ-Պլեյնս: Բժիշկների հրեական ընտանիք, որտեղ մեծանում էր 4 երեխա: Ընտանիքի երկրորդ երեխան և միակ որդին ծնվեց 1984 թվականի մայիսի 14-ին: Ծնողները նրան անվանեցին Մարկ:
Ատամնաբույժ Էդվարդ և հոգեբույժ Կարեն Ցուկերբերգների ընտանիքում խստագույնս պահպանվում էին կրոնական ավանդույթները, որոնք հրեական ծագման շարունակությունն էին: Եվ չնայած դրան՝ այսօր արդեն երիտասարդ միլիարդատեր Մարկն իրեն համարում է աթեիստ:
Առաջին PC-ից մինչև առաջին մինի ցանցը
Հին աշխարհի մշակույթով ու լեզուներով հետաքրքրվող տղայի մոտ համակարգչային առաջին հետաքրքրությունները ծնվեցին, երբ իր 10-ամյակին հորից նվեր ստացավ համակարգիչ: Հենց հայրն էլ դարձավ նրա ուսուցիչը՝ տղային սովորեցնելով Atari BASIC ծրագրավորման լեզվի տարրական և բազային գործիքները: Հետո արդեն հերթը ինքնուրույն բացահայտումներինն էր: Ժամանակ չծախսելով համակարգչային խաղերի վրա` նա սկսեց ստեղծել դրանք, ճիշտ է, պարզունակ, բայց իրենը:
Արդեն 12 տարեկանում Մարկը ստեղծեց իր առաջին ամբողջական ծրագրային արտադրանքը՝ «ZuckNet»-ը: Դա ոչ այլ ինչ էր, քան ընտանեկան մինի ցանց, որով կարողանում էր շփվել ծնողների և քույրերի հետ: Շարունակությունն էլ եղավ «Ռիսկ» համակարգչային խաղը, որը դպրոցականների շրջանում բավական մեծ տարածում գտավ:
Տեսնելով որդու ոգևորությունը ՝ Էդվարդ Ցուկերբերգն անհատական ուսուցիչ է վարձում` Դևիդ Նյումանին: Շաբաթը մեկ օր մասնագետը հանդիպում էր Մարկին, իսկ նպատակը մեկն էր՝ ուղղորդել տղայի տաղանդը ճիշտ ուղղությամբ:
Լուրջ կրթությունից մինչև լուրջ ծրագրեր
Մաթեմատիկական ու բնական գիտությունների խորը գիտելիքներ, ինչպես նաև ֆրանսերեն, եբրայերեն, լատիներեն և հին հունարեն: Մարկն ընդունակ երեխա էր և հիմնական դպրոցն ավարտելիս արդեն որոշել էր՝ պետք է դառնա ծրագրավորող: Իսկ դառնալու համար ճանապարհը նրան տարավ Phillips Exeter Academy` բավական հայտնի բարձրակարգ գիշերօթիկ դպրոց, որտեղ ուսման գլխավոր շեշտը դրված էր ծրագրավորման և լեզուների ուսուցման վրա:
Հենց այս դպրոցում էլ Մարկի ավարտական աշխատանքը դարձավ Synapse ծրագրի ստեղծումը: Այն հավաքում էր տվյալներ այն մասին, թե ինչ երաժշտություն են լսում մարդիկ իրենց համակարգչով:
Ծրագրով նույնիսկ հետաքրքրվեց Microsoft ընկերությունը, բայց Մարկը որոշեց անգամ 2 մլն դոլարով չվաճառել ծրագիրը, այլ տարածել անվճար` հայտարարելով, թե «Ներշնչանքը չի վաճառվում»:
Հրաժարվեց նաև առաջարկից՝ դեռ դպրոցը չավարտած՝ դառնալ Microsoft ընկերության աշխատակից:
Դեպի Հարվարդ
Դպրոցն ավարտեց և թվում էր, թե տղայի ապագան արդեն կանխորոշված է: Բայց միշտ անկանխատեսելի Մարկն անսպասելի որոշեց ուսումը շարունակել Հարվարդում, այն էլ` հոգեբանության բաժնում: Դա 2002թվականն էր: Ասում են՝ այդպիսի որոշման վրա մեծապես ազդել էր տղայի մայրը, ով ցանկանում էր, որ որդին շարունակեր իր մասնագիտությունը:
Հարվարդի համալսարան ընդունվելուց անմիջապես հետո Մարկը դարձավ Հրեական ուսանողական միաբանության անդամ: Հոգեբանության և ոչ մի դաս բաց չթողնելով՝ երիտասարդը բաց չէր թողնում նաև տեխնոլոգիական և ոչ մի անցուդարձ: Ծրագրավորմանը զուգահեռ լրացուցիչ դասերի էր գնում և ժամանակ գտնում սեփական ծրագրեր ստեղծելու համար:
Ծրագրավորման առաջին փորձը` փորձանք
Դեռ երկրորդ կուրսում էր, երբ ստեղծեց CourseMatch ուսանողական ծրագիրը, որը մասնակիցներին հնարավորություն էր տալիս կիսվել սեփական փորձով ուսումնասիրվող առարկաների վերաբերյալ:
Պրպտող երիտասարդը 2003թ․-ին ստեղծեց հաջորդ ծրագիրը՝ Facemash-ը, որտեղ ուսանողներն արդեն կարող էին քվեարկել Հարվարդում սովորողների լուսանկարների օգտին: Վերջում` քվեարկության արդյունքում, ձևավորվելու էր Հարվարդի ամենաճանաչված ու առաջատար ուսանողների ցանկը:
Ընդամենը 2 օրում՝ շաբաթ-կիրակի, այն օգտագործեց 20.000 ուսանող: Իսկ արդեն երկուշաբթի Մարկը ստիպված էր փակել ծրագիրը: Պատճառը ուսանողների մի մասի բողոքն էր՝ առանց թույլտվության իրենց անձնական լուսանկարներն օգտագործելու համար: Պարզվեց` ծրագրի ստեղծման համար Մարկը կոտրել էր համալսարանի տվյալների բազան: Արդյունքում նույնիսկ համալսարանից հեռացվելու հարց դրվեց: Բայց ամեն ինչ հարթվեց, երբ Ցուկերբերգը ներողություն խնդրեց ու խոստացավ, որ կատակն այլևս չի կրկնվի:
Մինչև կծնվեր Facebook-ը
Ու մինչ ուսանողներն իրենց ուսանողական առօրյային էին վերադարձել, Մարկի համակուրսեցիներ Դիվի Նարենդերը, Թայլեր և Քեմերոն Վինկլվոս եղբայրները եկան Մարկի մոտ` առաջարկելով միանալ իրենց թիմին և Հարվարդի ուսանողների համար ստեղծել սոցիալական ցանց՝ HarvardConnection.com. Մարկը պետք է զբաղվեր կայքի ծրագրավորմամբ:
Մարկը համաձայնեց, բայց այդպես էլ այդ կայքի համար ոչինչ չարեց: Շատ չանցած էլ տղաներին հայտարարեց, որ հեռանում է: Պատճառը ծանրակշիռ էր:
«Ես Harvard Connection-ի հետ զուգահեռ ու մի բան էլ դրանից առաջ հանրակացարանի իմ ընկերների՝ Դասթին Մոսկովիցի, Էդուարդո Սավերինի եվ Քրիստոֆեր Հյուզի հետ արդեն աշխատում էի այլ կայքի ստեղծման վրա, որը մենք կոչում էինք Facebook.com»:
TheFacebook.com-ից մինչև Facebook.com
2004թ., փետրվարի 4: TheFacebook.com: Այդ օրն է նշվում է «Ֆեյսբուքի» ծնունդը, քանի որ հենց այդ օրը հանրակացարանի սենյակից առաջին անգամ այն գործարկվեց: Եվ այդ օրն ու այդ օրվանից Ցուկերբերգի կյանքը հիմնովին փոխվեց: Հաշված օրերի ընթացքում «Ֆեյսբուք» նախագիծը դուրս եկավ Հարվարդի սահմաններից, և նախագծին միացան Բոստոնի, Նյու Յորքի, Մասսաչուսեթսի, ԱՄՆ-ի և Կանադայի համալսարանները:
Արդեն 2004թ․-ի նոյեմբերին ֆեյսբուքյան օգտատերերը 1 մլն-ից ավելի էին: Այդուհետ Մարկ Ցուկերբերգ անունն անբաժան դարձավ «Ֆեյսբուք» անունից: Ի դեպ, «The» մասնիկը «Ֆեյսբուք»-ից անջատվեց 2005թ․-ին, երբ Մարկը 200 հազար դոլարով գնեց Facebook.com դոմենը: Այդ ժամանակ այն ուներ արդեն 5 մլն օգտատեր:
«Ֆեյսբուք», թե Հարվարդ
Ուսումը համատեղել այդպիսի շուրջօրյա աշխատանք պահանջող գործի հետ՝ անիրատեսական էր: Թիմը համակարծիք էր, որոշումը մեկը՝ ընտրվեց «Ֆեյսբուք»-ը: Եվ Մարկ Ցուկերբերգը հեռացավ Հարվարդից ու տեղավորվեց Կալիֆոռնիա նահանգի Պալո-Ալտո փոքրիկ քաղաքում: Ուսման համար նախատեսված գումարը՝ 85 հազար դոլարը, նա ներդրեց սոցկայքի զարգացմանը: Արդեն 2004թ․-ի ամռանը ծրագրավորողը գրանցեց իր նախագիծը որպես իրավաբանական անձ՝ դառնալով դեռ ոչ այնքան հայտնի «Ֆեյսբուք»-ի գլխավոր տնօրենը: Այդ ամբողջ ընթացքում քիչ չէր նաև գնորդների թիվը, որոնք պատրաստ էին մեծ գումարներ վճարել, սակայն ոչ մի գումար Ցուկերբերգին չէր գայթակղում, ու նա վստահ քայլերով բարձրանում էր հայտնիության աստիճաններով:
Հայտնիության աստիճաններից դեպի դատարանի դահլիճներ
Facebook.com-ի պատմական մեկնարկից 6 օր անց Harvard Connection-ի տղաները Մարկի դեմ բողոքի հայց ներկայացրին: Բողոքում գրված էր, որ Մարկը, չկատարելով իրենց խմբում իր պարտականությունները, յուրացրել է մյուսների գաղափարները: Մեղադրանքը մտավոր սեփականության գողություն ձևակերպվեց: Դատական նիստերը տևեցին 4 տարի՝ մինչև 2008թ․-ը: Տուժող կողմը որպես փոխհատուցում ստացավ 1․2 մլն ֆեյսբուքյան ակցիա և 20 մլն դոլար կանխիկ գումար, ընդհանուր հաշվով՝ 65մլն դոլար:
Սակայն դատավարություններն այսքանով չավարտվեցին: Ցուկերբերգին հաջորդը դատարան տարավ իր առաջին հովանավորը՝ ծագումով հրեա, ուսանողական ընկեր Էդուարդո Սավերինը: Նրա հայցը բավարարվեց 2009-ին ընկերության 5 տոկոս ակցիաներով, որոնք այդ պահին գնահատվում էին մոտ 1 միլիարդ դոլար:
Հաջորդ մեղադրողը ոմն Պոլ Սեգլիան էր 2010թ․-ին:
Նա պնդում էր, որ 2003-ին ներդրում է ունեցել Ցուկերբերգին ծրագրավորում ուսուցանելու գործում և պահանջում էր ՖԲ-ի 84 տոկոս բաժնետոմսերը: Սակայն 2012թ․-ին Պոլը ձերբակալվեց՝ մեղադրվելով խարդախության և զրպարտության մեջ:
Աստղային ժամը
«Շարժվիր արագ և ճանապարհին քարուքանդ արա ամեն ինչ։ Եթե ամեն ինչ քարուքանդ չես անում, ուրեմն այնքան էլ արագ չես շարժվում»:
Կայքի ստեղծումից ընդամնեը 3 տարի անց՝ 2007թ․-ին․ արդեն Microsoft-ը «Ֆեյսբուք»-ը գնահատեց 15 մլրդ դոլար և ակցիաների ընդամենը 1․6%-ը գնեց 240 մլն դոլարով: 2008թ․-ի «Ֆեյսբուք»-ն արդեն միջազգային շտաբ բացեց Դուբլինում, իսկ 2009-ին պաշտոնապես հայտարարեց առաջին եկամտի մասին:
2010 թ․-ին, երբ Մարկի կարողությունը գնահատվեց 4 միլիարդ, Forbes-ը նրան անվանեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, իսկ «Times»-ը՝ «Տարվա մարդ»:
Ի պատասխան՝ Ցուկերբերգը Facebook-ի իր անձնական էջում գրեց.
«Times» հեղինակավոր ամսագրի կողմից «Տարվա մարդ» ճանաչվելը մեծ պատիվ է մեր թիմի համար: Մեր փոքրիկ թիմով կարողացել ենք ստեղծել այն, ինչը հարյուր հազարավոր մարդիկ ուզում են օգտագործել աշխարհը ավելի բացահայտ դարձնելու համար: Ես ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ»:
Նույն թվականին մեծ էկրան բարձրացավ Ցուկերբերգի մասիn Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը: Այսպիսով, ընդամենը 26 տարեկանում նրա մասին ֆիլմ նկարահանվեց:
2011թ.-ից մինչ այսօր էլ Ցուկերբերգին պիտակավորում են նաև որպես մոլորակի ամենաազդեցիկ հրեա, սակայն նա վարկանշային ամսագրերի կողմից չխուսափեց նաև ամենաանճաշակ միլիարդատերի կոչումից:
2013թ.-ին «Forbes»-ը կրկին անդրադարձավ Ցուկերբերգին, որի կարողությունը 3 տարում աճել էր 5 անգամ՝ հասնելով 19 մլրդ-ի :
Իսկ արդեն 2015թ․-ին, երբ «Facebook»-ը դարձավ 2-րդ ամենաայցելվող կայքն աշխարհում, Ցուկերբերգը վերջնականապես ճանաչվեց ամենաերիտասարդ միլիարդատեր՝ 1 դոլար գրանցված աշխատավարձով:
«Մարդկանց հետաքրքիր չէ, թե ինչ են ասում քո մասին ֆիլմերում, կամ ինչ ես ասում դու։ Մարդկանց հետաքրքիր է՝ ինչ ես անում»:
Սերը
Սիրային պատմություններ Մարկի անվան շուրջ երբեք չեն հյուսվել: Միակ անունը, որ հայտնվել է Մարկի անվան կողքին չինուհի Պրիսցիլա Չանն է:
Նրանք ծանոթացել են 2002 թվականին՝ հարվարդյան երեկույթներից մեկի ժամանակ: 8 տարվա ընկերությունից հետո, 2010թ․-ին Մարկն առաջարկեց ապագա մանկաբույժին տեղափոխվել իր մոտ: Իսկ 2012 թվականին նրանք ամուսնացան:
Այս իրադարձությունը գաղտնի պահելու համար երիտասարդ զույգը հարսանեկան արարողությունն անվանեց «Պրիսցիլայի ավարտական երեկո»: Եվ հրավիրված հյուրերը նույնիսկ չգիտեին, որ ոչ թե Մարկի ընկերուհու՝ բժշկի դիպլոմի հանձնման արարողությանն են եկել, այլ նրանց հարսանիքին:
Ընտանիքը համալրվեց 2015թ․-ի վերջին, երբ ծնվեց այնքան սպասված դուստրը՝ Մաքսը: Երեխայի ծնվելուց հետո երջանիկ հայրիկը Facebook-ում գրառում արեց.
«Պրիսցիլան և ես այնքան ուրախ ենք ﬔր դստերը՝ Մաքսին, այս աշխարհում ողջունելու կապակցությամբ:
Նրա ծննդյան առիթվ ﬔնք նրան նամակ ենք գրել այն աշխարհի մասին, որում, հուսով ենք, որ նա կﬔծանա: Դա ﬕ աշխարհ է, որտեղ ﬔր սերունդը կարող է զարգացնել մարդկային ներուժն ու տարածել հավասարություն՝ հիվանդությունների բուժման, կրթության անհատականացման, էկոլոգիապես մաքուր էներգիայի յուրացման, մարդկանց ﬕավորման, ուժեղ հասարակությունների կառուցման, աղքատության մակարդակի իջեցման, հավասար իրավունքների ապահովման և երկրների ﬕջև փոխըմբռնում տարածելու ﬕջոցով…
Մաքս, ﬔնք քեզ սիրում ենք և ﬔծ պատասխանատվություն ենք զգում քեզ ու մյուս երեխաներին ավելի լավ աշխարհ թողնելու հարցում: Մենք ցանկանում ենք, որ դու ունենաս ﬕ կյանք` լցված նույն այն սիրով, հույսով ու խինդով, որ դու ես ﬔզ պարգևել: Անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ ես դու տալու այս աշխարհին:
Սիրով՝ հայրիկ ու մայրիկ»:
Իսկ 2017թ․-ին 33-ամյա Մարկ Ցուկերբերգն ու 32-ամյա Պրիսցիլա Չանը երկրորդ երեխան ունեցան. ծնվեց ամուսինների երկրորդ դուստրը:
Ի դեպ, մինչև 2015թ․-ը Մարկը կնոջ հետ ապրում էր վարձակալած բնակարանում: Եվ միայն կնոջ հղիության մասին լուրը իմանալուց հետո գնեց սեփականը՝ 7մլն դոլար արժողությամբ հարմարավետ մի անկյուն, որը Մարկն անվանում է՝ խելացի տուն՝ Ջարվիս անունով:
Մինիմալիստական ոճով կահավորված տունը Սիլիկոնային հովտի Պալո Ալտո քաղաքում է: Սակայն Մարկի համար տան ամենամեծ առավելությունը ֆեյսբուքյան հիմնական գրասենյակին մոտ լինելն է. նա զբոսնելով ընդամենը 10 րոպեում հասնում է աշխատավայր:
Կարողությունը
Ուշադիր ամուսնու, հոգատար հոր ու երիտասարդ գործարարի դերերը Մարկի կյանքում բոլորը չեն: Նա չի մոռանում նաև բարեգործության մասին:
Էբոլայի դեմ պայքարի համար՝ 25 մլն դոլար, Նյու Ջերսիի պետական դպրոցներին՝ 100 մլն դոլար: 2013թ․-ից Ցուկերբերգի ընկերությունը համացանցից հեռու երկրներում ինտերնետի հասանելիությունը մեծացնելու քաղաքականություն է վարում:
Իսկ 2010թ․-ից նա «Նվիրատվության երդում» խմբի անդամ է, որի հիմնադիրներն են Ուորեն Բաֆեթը, Բիլլ Գեյթսը եվ Ջորջ Լուկասը: Խմբի նպատակը մեկն է՝ իրենց մահվանից հետո իրենց կարողության գոնե կեսը նվիրաբերել բարեգործությանը:
«Ամեն օր ես ինձ հարց եմ տալիս. անո՞ւմ եմ արդյոք ամենակարևոր գործը բոլոր հնարավորներից։ Եթե համոզվում եմ, որ աշխատում եմ ամենանշանակալից խնդրի լուծման ուղղությամբ, ես հաճույք եմ ստանում ծախսածս ժամանակից»:
22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի00:00 22.11.2024
Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքըԱվստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...
23:55 21.11.2024
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերըԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետամուտ լինել Alphabet Inc.-ի մեջ մտնող Google-ի բաժանմանը, ներառյալ ընկերության կողմից Chrome վեբ բրաուզերի վաճառքը, որպեսզի լուծի ինտերնետ որոնման մենաշնորհը: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, եթե Google-ն առանձնացնի որոնողական համակարգը և ինտերնետ հասանելիություն ապահովող ապրանքները, ինչպիսիք են Chrome-ը և Android շարժական սարքերի օպերացիոն […] ...
23:50 21.11.2024
Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համարԱմերիկյան Apple ընկերությունը Ինդոնեզիայի իշխանություններին է ներկայացրել երկրում 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Առաջարկվող գումարը 10 անգամ գերազանցում է նախորդ պլանը, որով ընկերությունը պատրաստվում էր 10 մլն դոլար ներդնել Բանդունգ քաղաքում (Արևմտյան Ճավա նահանգ) Apple սարքերի համար բաղադրիչների և աքսեսուարների արտադրության գործարան կառուցելու համար։ 100 դոլարի ներդրումը նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս մասին […] ...
23:43 21.11.2024
ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ ՊեսկովՌուսաստանը ավտոմատ ռեժիմով զգուշացրել է ԱՄՆ-ին «Օրեշնիկի» գործարկման մասին՝ Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի (NTCUYA) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին «Օրեշնիկի» գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում […] ...
23:36 21.11.2024
Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունըՖլորիդայի նախկին հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը հինգշաբթի հանել է գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի իր թեկնածությունը։ «Վաշինգտոնում անհիմն կերպով երկարաձգված քաշքշոցի վրա վատնելու ժամանակ չկա, ուստի ես հանում եմ իմ թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի քննարկումից»,- գրել է Գետցը X սոցիալական ցանցում։ «Դոնալդ Թրամփի վարչակազմի արդարադատության նախարարությունը պետք է պատրաստ լինի նրա նախագահության առաջին օրվան։ Ես միշտ […] ...
23:30 21.11.2024
Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա սևամորթ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են։ Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ Վինիսիուսին պաշտոնապես հանձնել են այդ մասին վկայող փաստաթուղթ, հաղորդում է Ge.globo-ն։ Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, […] ...