Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
--1.91 oC

Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել

16:25 14.05.2019

Հայկական բանակի սպառազինությունից հանվել է 21 միավոր զրահապատ մարտական հին մեքենա և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում վնասազերծվել է։ Զրահապատ մեքենաների վրայից հանվել է սպառազինությունը, իսկ մետաղյա մասերը շուտով որպես թափոն վաճառվելու են։ Հայկական կողմը հաստատում է, որ այդ զինտեխնիկան այլևս շահագործման ենթակա չէր, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մաշված էր։ ՆԱՏՕ-ի անունից գերմանական կողմն այսօր հաստատել է, որ տեխնիկան այլևս չի կարող օգտագործվել որպես զենք։ Փոխարենն այն որպես մետաղաջարդոն կվաճառվի, իսկ հասույթը կուղղվի հումանիտար ծրագրերի։

Տեխնիկան այս օրերին կտրատվել է այնպես, որ այլևս անվերականգնելի լինի ու հետագա օգտագործման համար` անպիտան։ Այս 21 զրահապատ մեքենաներն արդեն իսկ չէին օգտագործվում բանակում, իսկ հիմա արդեն հանվել են զինված ուժերի հաշվեկշռից, ապառազմականացվել են ու շուտով կվերածվեն թափոնի։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրում Հայաստանին օգնում է Գերմանիան։

«Գերմանիայի կառավարությունն այս ծրագրի իրագործման համար հատկացրել է 1 միլիոն եվրո։ Սա այս կարևորագույն ծրագրի առաջին փուլն է։ Այն ունի նաև այլ բաղկացուցիչներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 140 մարտական զրահապատ մեքենաների վնասազերծում, ապամոնտաժում և ապառազմականացում»,- ծրագիրը ներկայացրեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Ափսոսանքի առիթ կա՞։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացատրում են, որ չկա․ մեքենաներն այսպես թե այնպես չէին օգտագործվում, իսկ հիմա դրանք գոնե օգուտ կտան։

«Հաջորդ փուլերի ընթացքում այդ մեքենաները կկտրատվեն, այդ մետաղի ջարդոնը կվաճառվի, և այդ գումարը կուղղվի ականազերծման ոլորտի մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար… Ծրագրերն ուղղվելու են մասնավորապես սահմանամերձ համայնքներում բնակչությանն ականային վտանգների իրազեկման, նման հումանիտար բնույթի աշխատանքներին»,- բացատրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Խոսքն այն մասին է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդն ականները հողի տակ թաղել է հենց բնակավայրերի մոտ, և դրանից բացի, այնտեղ՝ նախկին մարտադաշտերում, հաճախ հանդիպում են նաև չպայթած զինամթերքի մասեր։ Բնակչությանը փորձելու են տեղեկացնել հենց սրանց վտանգների մասին՝ կորուստներից խուսափելու համար։

Ծրագիրը նաև քաղաքական բաղադրիչ ունի․ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով Հայաստանը և մյուս պետությունները կարող են ունենալ սահմանափակ թվով զինտեխնիկա։ Հիմա, երբ այս անօգուտ մեքենաները հանվում են բանակի հաշվեկշռից, Հայաստանը հարգում է այդ պայմանավորվածությունները։

Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն անցնում է իր համար գծված չափերը։ Գերմանիայի դեսպանն այս մասին հարցին պատասխանում է դիվանագիտորեն՝ Գերմանիան հետամուտ է, որ պայմանավորվածությունները պահվեն ու եթե կարիք կա, իրենք կաջակցեն դրան։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչը բացատրում է, թե ինչու հնարավոր չէ կարգի հրավիրել Բաքվին։

«Ադրբեջանի Հանրապետությունն իրոք մի շարք սպառազինությունների տեսակների ուղղությամբ պաշտոնապես գերազանցում է սահմանված առավելագույն քանակները։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա միջազգային պայմանագրերն այս պահի դրությամբ ենթադրում են միայն զուտ քաղաքական բնույթի պատիժներ, կոնկրետ պատժամիջոցներ չեն ենթադրում։ Բայց կարող եմ նշել, որ սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային իրավապայմանագրային դաշտն արդեն բավական երկար ժամանակ փոփոխությունների և բարեփոխումների փուլում է գտնվում։ Ցավոք սրտի, կան շատ տարաձայնություններ տարբեր պետությունների միջև, ինչը դանդաղեցնում է պրոցեսը, և ինչը տարբեր երկրների թույլ է տալիս անտեսել սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային այդ պարտավորությունները»,- ասաց Այվազյանը։

Հայկական բանակի այս հնացած տեխնիկայի կուտակումը տեսնելիս ու ադրբեջանական վարքը հաշվի առնելիս կարող է գայթակղություն առաջանալ, որ բանակն այս տեխնիկան հանձնի ոստիկանությանը կամ փրկարարներին՝ ծածուկ Հայաստանում պահելու համար։ Բայց ոչ, դա ոչ միայն չի կարելի, այլև անօգուտ է, որովհետև միևնույնն է, այն մնալու է հաշվառված Հայաստանի վրա։

«Այս տեխնիկայի վերանորոգումը, փոխանցումը չեմ կարող ասել՝ տնտեսական տեսանկյունից որքա՞ն արդարացված կլինի»,- նշեց Այվազյանը։

Խնդիրն այն է, որ այս մեքենաները կարգի բերելու, նորոգելու, սպասարկելու վրա կարող է ավելի շատ փող ծախսվի, քան նոր մեքենաներ գնելու դեպքում։ Եվ նույնիսկ այդ ծախսն անելու դեպքում հարց կառաջանա՝ ծախսված միջոցներն արդարացրի՞ն նպատակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը հավանություն է տվել Բրահմապուտրա գետի վրա աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցմանը

00:00 27.12.2024

Չինաստանը հավանություն է տվել Բրահմապուտրա գետի վրա աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցմանը

Չինաստանը հավանություն է տվել աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցմանը, որը համարվում է աշխարհի ամենամեծ ենթակառուցվածքային նախագիծը, որի արժեքը կազմում է 137 միլիարդ ԱՄՆ դոլար: Այն կկառուցվի Տիբեթի Բրահմապուտրա գետի վրա՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտ, ինչը անհանգստություն է առաջացրել գետի ափամերձ նահանգներում՝ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Չինաստանի կառավարությունը հավանություն է տվել Յարլունգ Զանգբո գետի ստորին հոսանքին (Տիբեթյան անվանումը՝ […] ...

Դոնալդ Թրամփը լեգենդար Ուեյն Գրեցկիին առաջարկել է դառնալ Կանադայի վարչապետ

23:55 26.12.2024

Դոնալդ Թրամփը լեգենդար Ուեյն Գրեցկիին առաջարկել է դառնալ Կանադայի վարչապետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիի հետ զրույցի մասին։ «Զրուցել եմ Ուեյն Գրեցկիի հետ։ Նրան «Մեծագույն» են անվանում հոկեյի աշխարհում։ Նրան առաջարկեցի առաջադրվել Կանադայի վարչապետի պաշտոնում։ Ասացի, որ նա հեշտությամբ կհաղթի և նույնիսկ չունի նախընտրական արշավ անցկացնելու կարիք»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։ 63-ամյա Ուեյն Գրեցկին Հոկեյի […] ...

Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական ներգաղթյալների ընտանիքներին

23:50 26.12.2024

Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական ներգաղթյալների ընտանիքներին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից կվտարի անօրինական ներգաղթյալների ընտանիքներին, այդ թվում՝ ծնողներին, որոնց երեխաները ծնվել են ամերիկյան հողում, ասել է հանրապետական ​​վարչակազմի սահմանային անվտանգության հարցերով նոր ղեկավար Թոմաս Հոմանը։ Washington Post-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ամերիկյան նոր իշխանությունները մտադիր են արտաքսել ծնողներին՝ նրանց ընտրության հնարավորություն տալով՝ հեռանալ մենակ՝ թողնելով երեխային, կամ […] ...

Սիրիային անվտանգության ուժերի առնվազն չորս աշխատակից է զոհվել Հոմսի մերձակայքում գործողության ընթացքում

23:45 26.12.2024

Սիրիային անվտանգության ուժերի առնվազն չորս աշխատակից է զոհվել Հոմսի մերձակայքում գործողության ընթացքում

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը հետապնդում են նախկին ռեժիմի կողմնակիցներին՝ Հոմս քաղաքից հյուսիս-արևմուտք (Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա)։ Ինչպես հայտնում է Al Watan թերթը, Բալկասա գյուղում մի խումբ զինված մարդկանց հետ բախման ժամանակ սպանվել է չորս իրավապահ։ Թերթի տվյալներով՝ Դամասկոսի ռազմական գործողությունների վարչությունը մեծ ուժեր է ուղարկել Հոմս նահանգ՝ այնտեղ թաքնված նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի […] ...

Ի՞նչ է խոստացել Կիլիան Մբապեն  «Ռեալի» նախագահին

23:40 26.12.2024

Ի՞նչ է խոստացել Կիլիան Մբապեն «Ռեալի» նախագահին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խոստացել է բարելավել խաղը։ Marca-ի հաղորդմամբ` 26-ամյա ֆուտբոլիստն ու Պերեսն Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղից առաջ առանձնազրույց են ունեցել։ Մբապեն ֆունկցիոներին խոստացել է նաև, որ կփոխի խաղային դինամիկան` ավելի արդյունավետ գործելու համար։ Բացի դրանից, ֆրանսիացին վստահեցրել է, որ սկսելու է ավելի շատ […] ...

Էստոնիան կառաջարկի ՆԱՏՕ-ին օգտագործել նավատորմը՝ Բալթյան ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:32 26.12.2024

Էստոնիան կառաջարկի ՆԱՏՕ-ին օգտագործել նավատորմը՝ Բալթյան ենթակառուցվածքները պաշտպանելու համար

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին կառաջարկի մեծացնել Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ նավերի հետ կապված վերջին միջադեպերից հետո։ Այս մասին Միխալը հայտնել է Տալլինում կայացած մամուլի ասուլիսում՝ կապված Ֆինլանդիայի հետ Estlink 2 հեռահաղորդակցության մալուխի խզման իրավիճակի հետ։ «Ես կապ կհաստատեմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկելու ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանության համար նավատորմի […] ...

BACK_TO_TOP