Սպանությունների համար Վրաստանի 3 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Սպանությունների համար Վրաստանի 3 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել

13:43 14.05.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մարտիրոսյանի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին սպանության մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, որը Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին, և վերջիններիս ընկերոջը՝ նրանց տեղափոխելով Սևան: Քննությամբ պարզվել է, որ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ՝ արժանանալով Ժ. Մարտիրոսյանի դիտողությանը: Վիճաբանությունից հետո երրորդ ուղևորը Սևանի թերակղզում դուրս է եկել ավտոմեքենայից ու հեռացել:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ամուսինները շահադիտական դրդումներով զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին. ամուսինը, նստելով գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստելով գլխի հետնամասում, քարերով հարվածներ են հասցրել գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որից հետո վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին:

Այդ ընթացքում վրացի ամուսիններին լքած վերջիններիս ընկերը վերադարձել է ավտոմեքենայի մոտ և ականատես եղել երիտասարդի սպանությանը:

Վերադառնալով Երևան` հետքերը թաքցնելու նպատակով լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երևանի առևտրի կենտրոններից մեկում վաճառել երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:

Հիշեցնենք, որ բացի Ժ. Մարտիրոսյանի սպանությունից, նախաքննության ընթացքում բացահայտվել էր վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ սպանություն ևս:

Հունվարի 15-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Պարզվել էր, որ կինը դարձել է սպանության զոհ:

Նախաքննության ընթացքում պարզվել են կնոջ սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես՝ վրացի ամուսինները ՀՀ-ում իրենց ծանոթների միջոցով ծանոթացել են Ա. Ալեքսանյանի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան իբր առողջական խնդիրների լուծելու համար, մտերմացել նրա հետ, և տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ծրագրել են հափշտակել դրանք:

Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Ա. Ալեքսանյանին, միասին ընթրել են, օգտագործել են ոգելից խմիչք, որի ընթացքում տղամարդը, տարեց կնոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով պահել բերանը, որպեսզի չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել, և որպեսզի կոտրի Ա. Ալեքսանյանի դիմադրությունը, կնոջը հրահանգել է բռնել տարեց կնոջ ոտքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:

Տպավորություն ստեղծելու համար, թե իբր նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, պառկեցրել անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են  1 891 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև այլ իրեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ամուսիններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջիններիս ընկերոջը՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP