Ցավում եմ, որ այս կարևորության գործը ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու գործի է վերածվել. փաստաբանը՝ Քոչարյանի դատավարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Ցավում եմ, որ այս կարևորության գործը ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու գործի է վերածվել. փաստաբանը՝ Քոչարյանի դատավարության մասին

18:12 13.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և հույս հայտնել, որ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կմերժվի:

«Քոչարյանի փաստաբանները պրոֆեսիոնալ ու բարձրակարգ փաստաբաններ են և փաստաբանական էթիկայի համաձայն, ներկայացնում են իրենց պաշտպանյալի, տվյալ դեպքում ամբաստանյալ Քոչարյանի դիրքորոշումը և շատ ցավում եմ, որ այս կարևորության ու խորության գործը ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու գործի է վերածվել, մենք ավելի բովանդակային փաստարկներ էինք ակնկալում»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ համամիտ չէ դատարանի այն դիրքորոշման հետ, որ բացի Քոչարյանի պաշտպաններից և դատախազներից, մյուս փաստաբանների ներկայությունը դատական նիստին չի նշանակում, որ նրանք մասնակից են դատավարությանը, ինչը վերաբերում է նաև իրեն, և այդպիսով տուժողները չեն մասնակցելու դատավարությանը:

Լրագրողները խնդրեցին խոսել նաև այն շոկային նյութերի մասին, որոնց մասին նախկինում խոսել է Վահե Գրիգորյանը, բայց նա չշտապեց որևէ բան հրապարակել:

«Վստահեցնում եմ` դրանց մասին ոչ միայն խոսվելու է, այլև հրապարակվելու են դատական նիստերի ընթացքում, սակայն առայժմ, քանի դեռ դատարանը չի որոշել, թե որ նյութերն են գաղտնիացվելու, ձեռնպահ կմնամ որևէ տեղեկություն հայտնել այնպիսի նյութերի մասին, որ կարող են գաղտնիացվել դռնփակ դատական նիստերում: Ամեն դեպքում վստահեցնում եմ, որ դրանք երբևէ չեն հրապարակվել մամուլում և երբ ասել եմ շոկային, շատ մեղմ եմ գտնվել»,- հավելեց Վահե Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ զբոսաշրջիկների արձակուրդը՝ Հայաստանում

18:12 05.10.2024

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ զբոսաշրջիկների արձակուրդը՝ Հայաստանում

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ Հայաստանում շվեյցարացի զբոսաշրջիկների արձակուրդի մասին է պատմում Կառավարության ներկայացրած տեսանյութը։ ...

Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև

18:05 05.10.2024

Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հանրահայտ հոկեյիստ Ալեքսանդր Յակուշևը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հասցեին: «Ես ծանոթ եմ Նիկիտա Սիմոնյանի հետ: Նա մեծագույն մարզիկ և մարդ է: Սիմոնյանը շատ բան է արել ոչ միայն «Սպարտակի», այլ նաև հայրենական ֆուտբոլի համար: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել […] ...

SHANTNEWS

18:00 05.10.2024

SHANTNEWS

ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան

17:53 05.10.2024

ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան

ԱՄԷ-ն հումանիտար օգնության առաջին ինքնաթիռն է ուղարկել Լիբանան ընթացիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Հետևելով Նորին Մեծության ցուցումներին՝ ԱՄԷ նախագահը 100 միլիոն դոլար արժողությամբ շտապ հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանի ժողովրդին, ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ուրբաթ օրը 40 տոննա շտապ բժշկական օգնություն տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան»,- […] ...

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

17:47 05.10.2024

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը UEFA Unity Euro Cup – 2024 մրցաշարում, որը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 9-11-ը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշարն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է։ Հայաստանի թիմի պատշաճ նախապատրաստմանը աջակցել են ՀՖՖ-ն և UNHCR Armenia-ն: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին: ...

Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին

17:42 05.10.2024

Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուալա Լումպուրն իրավունք ունի ինքնուրույն որոշել փոխգործակցությունը բոլոր գլոբալ գործընկերների հետ: «Երկրները չպետք է թելադրեն ուրիշներին, թե ինչն է լավագույնն իրենց համար։ Որպես առևտրային երկիր՝ Մալայզիան ողջունում է ներդրումներն ամբողջ աշխարհից»,-ասել է վարչապետը։ Պատասխանելով BRICS-ին միանալու Մալայզիայի մտադրության և Ռուսաստանի հետ աճող կապերի մասին հարցին՝ […] ...

BACK_TO_TOP