Աղջիկները վախեցած են, ճնշված. Գոհար Հարությունյանը՝ գեղեցկության մրցույթների և քննադատությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Աղջիկները վախեցած են, ճնշված. Գոհար Հարությունյանը՝ գեղեցկության մրցույթների և քննադատությունների մասին

19:29 13.05.2019

Ամեն անգամ, երբ Հայաստանում անցկացվում է գեղեցկության մրցույթ, հաղթողին հայտարարելուց հետո սկսվում են բուռն քննարկումներ: Հասարակությունը դժգոհ է մնում գեղեցկության մրցույթի արդյունքներից և քննադատությունների տեղատարափ է սկսվում հաղթողի, կազմակերպիչների, թագի դիզայնի, զգեստների ոճի, լողազգեստների ցուցադրության և այլնի վերաբերյալ:

Օրեր առաջ կազմակերպված «Ազգային գեղեցկության մրցույթն» էլ բացառություն չէր ու հաղթողը կրկին ոչ բոլորի սրտով էր:

Գեղեցկության մրցույթների, դրանց կազմակերպման, քննադատությունների ու ընձեռած հնարավորությունների մասին SHANTNEWS.am-ը զրույցել է «Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանի հետ, որը մրցույթից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե կապ չունի այդ մրցույթի հետ: Միաժամանակ, նա տեղեկացրել էր, որ «Միսս տիեզերք Արմենիա» և «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների լիցենզիաների համար վճարումները կատարված են, և ազգային մրցույթները կկայանան հուլիսի 1-15-ը։

– Կազմակերպչական առումով ի՞նչ թերություններ նկատեցիք գեղեցկության մրցույթի ընթացքում: 

– Ուղիղ եթերով է հեռարձակվել, և ուղիղ եթերն արդեն իսկ վտանգավոր է: Ամեն ինչ բյուջեի հետ է կապված. որքան շատ ծախսեն,  այնքան ավելի ճոխ կլինի: Մեր իրականության մեջ ինչքան վատաբանում են այս մրցույթները, այնքան ավելի դժվար է դառնում լավ բան կազմակերպելն ու լավ մասնակից ունենալը: Ես չեմ ուզում իրենց մրցույթը ո´չ գովաբանել, ո´չ էլ քննադատել, բայց բոլոր մրցույթներն էլ կազմակերպչական առումով ունենում են թերություններ:

– Հայաստանում տարբեր տեսակի գեղեցկության մրցույթներ կան, մարդիկ կարծես շփոթության մեջ են ընկնում, չեն կողմնորոշվում` այդ մրցույթներից ո՞րն ինչ արժեք ու նշանակություն ունի հաղթողի ու հասարակության համար: 

– Այո´, մարդիկ հաճախ մոլորության մեջ են ընկնում: Ես ներկայացնեմ, թե ինչ ենք անում մենք: Մենք կազմակերպում ենք մրցույթ ամենահեղինակավոր երկու «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին մասնակից ապահովելու համար: Դրանք ամենաիրական մրցույթներն են, որոնք երկրին ապահովում են տուրիզմի զարգացում, ճանաչողություն, մշակութային հնարավորություններ: Այդ երկու մրցույթներն ամենակարևորներն են, որ երկրները պայքարում են մասնակցության համար: Նշեմ նաև, որ Հայաստանում և առհասարակ ցանկացած այլ երկրում կան ազգային բազմաթիվ մրցույթներ, որոնք կազմակերպվում են զուտ երկրի ներսում, բայց մեր կազմակերպած մրցույթը հեռանկարային առումով առավելություններ ունի:

– Ինչո՞ւ է հասարակությունը բուռն արձագանքում նման մրցույթներին, ո՞րն է պատճառը:

– Պետք է հասարակությունը օգնի, որ այս մրցույթները կայանան և երկիրը հավուր պատշաճի արտերկրում ներկայացնեն: Եթե անընդհատ քննադատում են՝ քիթը երկար է, ոտքը` կարճ, աղջիկները կաշկանդվում են, չեն դիմում ու ինքնաբերաբար ունենում ես քիչ մասնակից և ավելի վատ ընտրություն: Ինչքան հասարակությունն ու մամուլն օգնեն, այնքան ավելի լավ մակարդակի կարելի է այս ամենը բարձրացնել: Բայց կարծես ցանկություն չկա, քանի որ անցած տարվա իմ աղջիկները կատարյալ էին, այսինքն` այն ամենը, ինչ հասարակությունը պահանջում էր, որ լինի՝ բնական գեղեցկություն, անգլերենի իմացություն, ինտելեկտ և այլն, այդ աղջիկներն ունեին, սակայն հասարակության  համար անհետաքրքիր էին: Պարտադիր ուզում են վատի մասին խոսել, սակայն այդ վերաբերմունքը չի զարգացնելու այս ոլորտը:

Աղջիկները վախեցած են, ճնշված: Բոլորն ունեն թերություններ, անթերի մարդ չկա: Ես  դրա համար ասում եմ, որ պետք է մի քիչ հանդուրժող ու զուսպ լինել և քաջալերել, ինչպես ուրիշ երկրներում են անում:

– Մարդիկ քննադատում են, քանի որ չեն տեսնում բնական գեղեցկություն: Նշում են, որ սիլիկոնապատ գեղեցկուհի չի լինում և ընտրվելով գեղեցկուհի` նրանք չեն կարող լավ օրինակ ծառայել մյուսների համար: Կա՞ն արդյո՞ք մրցույթի մասնակիցներին ընտրելու չափանիշներ:

– Մեր բոլոր չափանիշները թելադրվում են այն մեծ մրցույթների կողմից, որին մեր հաղթողը պետք է մասնակցի: Ինձ ասում են պարտադիր տարիք, նշում են, որ պետք է լինեն չամուսնացած, բարեգործական նախագծերի պետք է մասնակցի: Այդ ամենին մենք հետևում ենք: Մեզ ոչ ոք չի ասում, որ չպետք է վիրահատված լինի: Ասեմ ավելին, ինչպե՞ս կարող էր անցած տարի Իսպանիան ներկայացնել տրանսգենդերը, որը սեռը փոխել է, բայց ոչ ոք իրավունք չունի նրան արգելել մրցույթին մասնակցել: Եթե սեռափոխված տրանսգենդերը կարող է մասնակցել, ապա քթի ինչ վիրահատության մասին է խոսքը: Այլ երկրների շատ գեղեցկուհիներ ունեն քթի վիրահատություն, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին: Կարևոր է, թե հաղթողը ինչպես է կարողանում խոսել բարեգործական թեմաների մասին, մարդկանց մեկ նպատակի շուրջ համախմբել ու բարի գործեր անել:

– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հասարակության նման վերաբերմունքը մեղմելու ուղղությամբ:

– Մենք այս տարի տեսանյութերով, սոցիալական հոլովակներով բարձրաձայնելու ենք այդ խնդիրների, հասարակության վերաբերմունքի մասին: Մենք ունենալու ենք մասնակից, որն ազատ խոսելու է իր վիրահատության մասին և մեկնաբանելու է, թե ինչ է տվել իրեն այդ վիրահատությունը: Մենք ուզում ենք պարզ լինել բոլորի հետ ու նաև չենք ուզում մեր մրցույթի միջոցով քարոզել պլաստիկ վիրահատությունները:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP