15:10 13.05.2019
Հայաստանի վարչապետն այսօր կարող է հանդիպել Ադրբեջանի նախագահին, կարող է և չհանդիպել։ Նրանք երկուսն էլ մասնակցելու են ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ու Նիկոլ Փաշինյանը նախապես ասել է, որ հանդիպում նախատեսված չէ, բայց եթե պատեհ լինի, կզրուցի Իլհամ Ալիևի հետ։
«Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց եթե [պատահաբար] հանդիպենք, չեմ բացառում, որ մի քանի բառ փոխանակենք», – ասել էր Փաշինյանը։
Փաշինյանն արդեն սկսել է իր այցը Բրյուսել՝ Արևելյան գործընկերության հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու։ Նախաձեռնությունն այս տարի նշում է 10-րդ տարեդարձը։ 10 տարի այս ծրագիրն իրար է մոտեցրել Եվրոպան ու հետխորհրդային 6 պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան։
Մերձեցումը ստացվել է, թե ոչ, կքննարկվի հենց առաջին ժողովի ժամանակ, որին կմասնակցեն այս պետությունների արտաքին գործերի նախարարները։ Նախարարները կքննարկեն նաև մինչև 2020 թվականը 20 առաջնահերթությունների կատարումը։ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները նստած կլինեն իրար կողքի, ու հավանական է, որ խոսեն Արցախյան խնդրից։
Բացի տոնական առիթից այս տարի սպասվում են նաև ինտրիգներ։ Ուկրաինայից գագաթնաժողովին մասնակցելու է ոչ թե նորընտիր Վլադիմիր Զելենսկին, այլ Պյոտր Պորոշենկոն։ Եվրոպայից հրավերը հենց նրան են ուղարկել, քանի որ նոր նախագահը դեռ չի ստանձնել պաշտոնը։ Պորոշենկոն էլ որոշել է վերջին հնարավորությունն օգտագործել ու հանդիպում ունենալ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ի վերջո նա բիզնեսմեն է, իսկ նախագահությունից հետո կյանքը շարունակվում է։
Տուսկի անունից, ի դեպ, տրվելու է պաշտոնական ճաշ, որը երկրների նախագահների ու վարչապետերի միջև ոչ պաշտոնական շփման հարթակ կծառայի։ Իսկ Պորոշենկոն կարող է փորձի նաև հանդիպումներ ունենալ գործընկերության գագաթնաժողովին մասնակցող ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ՝ պաշտոնը թողնելուց առաջ անձնական կապերն ամրապնդելու համար։
Պարզվում է՝ եվրոպացիաները գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին, որին համարում են Բելառուսի բռնապետ։ Ընդ որում՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները այս կապակցությամբ բացատրություն էին պահանջել Մոգերինիին ուղղված նամակում։
«Լուկաշենկոյի ռեժիմը մարդու իրավունքների պաշտպանության շատ ցածր մակարդակ է ցույց տվել, ճնշել է այլախոհությունն ու հարձակումներ գործել խոսքի ազատության վրա։ Եվրոպացի ու բելառուս քաղաքացիները արժանի են, որ նրանց բացատրություն տան՝ ինչու է հրավեր ուղարկվել Լուկաշենկոյին, քանի որ այդ հրավերը կարող է տպավորություն ստեղծել, թե Եվրոպան աջակցում է Լուկաշենկոյի ռեժիմին»,- ասված էր պատգամավորների հայտարարության մեջ։
Լավ է, որ Լուկաշենկոն հրաժարվել է մասնակցությունից, թե չէ սկանդալներից խուսափել հնարավոր չէր լինի։ Դեռ մարտին երկրի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ եթե տեսնեն, որ բելառուսական կողմը լսելի է լինելու, գուցե նախագահին առաջարկեն մասնակցել միջոցառումներին։
Օրվա մոտենալուն զուգահեռ՝ Մինսկը Բրյուսելին ակնարկեց, որ եթե ուզում են, որ Լուկաշենկոն անձամբ մասնակցի միջոցառումներին, պետք է սկսեն ԵՄ-Բելառուս բազային փաստաթղթի ստորագրման մասին մտածել։ Բայց ոչ, Լուկաշենկոյի փոխարեն երկիրն այսօր և վաղը Եվրոպայում կներկայացնի ԱԳ նախարարը։
Իսկ Ադրբեջանում կարծես գոհ չեն եվրոպական ծրագրի սպասվող արդյունքներից։ Ադրբեջանական ընդդիմությունը, թեև աջակցում է երկրի իշխանություններին ԵՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում, բայց պնդում է, որ երկրի բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։
«Ուզում ենք հավատալ, որ Եվրամիությունը հաշվի կառնի նախկին դասերը, մասնավորապես Եվրոպայի Խորհրդում «խավիարային դիվանագիտության» մասով, քանի որ այդ իրադարձությունները զգալիորեն խզել են Ադրբեջանի քաղաքացիների հավատը եվրոպական կառույցների ազնվության նկատմամբ։ Շատ հուսով ենք, որ նոր համաձայնությունը կուլիսային կոմպրոմիսների, իսկ իրականում կոմֆորմիզմի արդյունք չի լինի։ Նոր համաձայնության ստորագրման անքակտելի պայմաններ պետք է լինեն քաղբանտարկյալների ազատումն ու դեմոկրատական կառույցների գործունեության սահմանափակումները հանելը»,- հայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողճակատ» կուսակցության ղեկավարը։
Այս տեսանկյունից պաշտոնական Բաքվի օրն էլ օր չէ. Եվրոպայում գիտեն քաղբանտարկյալների մասին, ու աչք չեն փակելու այդ հարցի վրա։ Նրանք հունվարին Ադրբեջանի իշխանություններին արդեն նախազգուշական կոչ են արել քաղբանտարկյալներին ազատելու վերաբերյալ։ Ու թեև ադրբեջանական իշխանամետ մամուլը պուպուշ թվեր ու արդյունքներ է ներկայացնում Արևելյան գործընկերության կարևորության մասին, բայց սենյակում փիղ կա, ու այն չնկատել հնարավոր չէ։
Ու հենց Ադրբեջանի դիմադրության պատճառով, ըստ ամենայնի, Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո կստորագրվի ոչ թե հռչակագիր, այլ ուղղակի նախագահողի հայտարարություն։
«Կարծես թե [ստորագրվելիք] փաստաթղթի կարգավիճակն իջեցվելու է այսպես կոչված նախագահողի հայտարարության մակարդակի, քանի որ Ադրբեջանը համաձայն չէ այս տեքստի հետ»,- արդեն տեղեկացրել է հանդիպմանը հետևող «Ազատության» թղթակիցը։
EU ambassadors are meeting this morning ahead of the foreign ministers meeting to discuss the #EaP declaration. Seems like it will be downgraded to a so-called chairman’s statement as #Azerbaijan is unhappy about the text. #Ukraine #Georgia #Armenia #Belarus #Moldova
— Rikard Jozwiak (@RikardJozwiak) May 13, 2019
Իսկ Հայաստանի ներկայացուցիչները միջոցառումներին մեկնել են դրական ակնկալիքներով ու դրական տրամադրությամբ, ինչը երևում է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի դեմքի արտահայտությունից։
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...