14:08 13.05.2019
«Դուք հաճախ եք լինում Մոսկվայում, հաճախ եք հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը Ձեր պաշտոնավարման օրոք ոչ մի անգամ չի եղել Հայաստանում»,- РБК-ի հետ լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է.
«Դե, հուսով ենք՝ այս տարի հոկտեմբերին կժամանի»:
Հարցին՝ Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ զգո՞ւմ է կամ զգացե՞լ է որևէ ճնշում, Փաշինյանը պատասխանել է.
«Ո՛չ, երբե՛ք: Անձնապես իր՝ Վլադիմիր Պուտինի կողմից, որևէ ճնշում չեմ զգացել»:
Դիտարկմանը՝ «ուրեմն՝ ինչ-որ ուրիշն է ճնշում», ՀՀ վարչապետն ասել է.
«Դե, գիտեք, Ռուսաստանում կան որոշ ինստիտուտներ, վերլուծական շրջանակներ, որոնք անում են վերլուծություններ, հայտարարություններ: Ինստիտուտների միջև հարաբերությունները դեռ չեն կարգավորվել, ինչո՞ւ: Նախկինում ցանկացած ընդդիմադրի համար դժվար էր ապրել ու գործել Հայաստանում: Եթե դու ընդդիմադիր ես, դու որևէ շանս չունես ֆորմալ կառույցներում աշխատելու, ընդդիմադիրները սերտ համագործակցում էին միջազգային կազմակերպությունների հետ, նրանք դրամաշնորհներ էին ստանում, և այլն, և այլն»:
Լրագրողը ՀՀ վարչապետին հիշեցրել է՝ իր կառավարության մասին էլ ասում էին, որ պրոամերիկյան ուժեր են գալիս իշխանության:
«Դե, դա լուրջ չէ: Գիտեք, ուղղակի որոշ մարդիկ ցանկանում են այդպես պատկերացնել, բայց իրականությունն այլ է»,- ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է՝ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, բայց կարևոր է ամրագրել, որ ոչ մի օտարերկրյա ուժ կամ նույնիսկ անձ ներգրավված չէր դրանում, բացի այդ, Հայաստանում չկան մարդիկ և շրջանակներ, ում առջև ինքը՝ վարչապետը, պարտավորություններ ունի:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...