12:27 13.05.2019
Կա՞ արդյոք կոռուպցիա առողջապահության ոլորտում: Ըստ գործող նախարար Արսեն Թորոսյանի` այս հարցը տրվում է բոլոր նախարարներին, և պատասխանը լինում է այն, որ չկա կոռուպցիա: Իրենք բացառում են, մինչդեռ Արսեն Թորոսյանը չի բացառում կոռուպցիայի առկայությունը՝ միևնույն ժամանակ հստակություն մտցնելով: Այս մասին նախարարը լրագրողներին ասաց մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ:
«Ես հաճախ բնութագրում եմ կոռուպցիա տերմինի իմաստը: Եթե խոսում ենք ապօրինի եկամուտների մասին, որ բուժհաստատությունները վերցնում են, ու դա համարում ենք կոռուպցիա, ապա այո´, կա: Ես դա չեմ համարում կոռուպցիա, համարում եմ ապօրինի եկամուտ, որ բժիշկը հայցում է պացիենտից կամ նրա հարազատներից: Եթե գնանք մի քիչ ավելի վերև և խոսենք պետական կառավարման ապարատում եղած կոռուպցիայի մասին, ապա մենք ամեն ինչ անում ենք, որ չլինի, թեպետ վերջին իրադարձություններն Առողջապահության նախարարությունում ցույց տվեցին, որ դեռ չի հաջողվել լիովին վերացնել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են», – ասաց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ Առողջապահության նախարարության գործոնը ֆինանսների բաժանման առումով պետք է բացառել, ինչն այսօր բացառված չէ, և այսօր նախարարությունը փող է բաժանում: Երբ ներդրվի ապահովագրությունը և լինի հետվճարային համակարգ, բուժհաստատություններին կվճարեն միայն իրենց մատուցած ծառայությունների դիմաց, հետևաբար` մարդու գործոնը մաքսիմալ նվազ կլինի, ռիսկերը ևս կնվազեն:
«Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում՝ համակարգերի ներդրման միջոցով, և պատժում, երբ այդ դեպքերն արձանագրվում են», – նշեց նախարարը:
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ12:05 25.11.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...
11:53 25.11.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգՆոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...
11:47 25.11.2024
Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակովՆոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...
11:35 25.11.2024
«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
11:28 25.11.2024
33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել էՆոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...