18:39 11.05.2019
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մաքրման աշխատանքների ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։
Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա»(մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։
Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել և հանձնել է վերամշակման։
18:53 07.04.2025
Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացելՍպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտին Սուխոդոլսկին չի կարողացել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից չեզոք կարգավիճակ ստանալ Ռուսաստանի սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինի հետ համատեղ լուսանկարի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիայի հատուկ կոմիտեն, որն ուսումնասիրել է Սուխոդոլսկիի՝ չեզոք կարգավիճակ ստանալու դիմումը։ «Չեզոք կարգավիճակի մասին իմ դիմումը քննարկվում էր ավելի քան երկու […] ...
18:46 07.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...
18:40 07.04.2025
Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...
18:34 07.04.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...
18:25 07.04.2025
Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...
18:19 07.04.2025
Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել էՄարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...