15:15 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք:
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի հյուրեր,
հայաստանցի և օտարերկրացի դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
պետական այրեր,
ուրախ եմ համաժողովի կապակցությամբ, և ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-1996 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և կարծում եմ` շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում: Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ` Սևանա լիճը մեր նաև հիմնական և ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից: Բայց նաև այսօր պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը` առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանա ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը: Կարծում եմ` հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի` որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը:
Սա թվով արդեն չորրորդ մարզային համաժողովն է, այսպիսի համաժողովները մենք շատ կարևորում ենք: Շատ կարևորում ենք այն առումով, որ ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների մակարդակը և որակը փոխվել են: Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել: Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում և, դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ: Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են: Բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք` որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք` ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման: Այս կարգի միջոցառումները, համաժողովները իսկապես կարևոր են, որպեսզի մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել` ներդրումային և տնտեսական զարգացման:
Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանությունը, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին մեզ համար իսկապես առաջնահերթություն է: Սա մեզնից պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք:
Եվ, իհարկե, ուզում եմ ասել, որ կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և առանձնահատուկ նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը` ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլև օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը: Ես միշտ ասել եմ և էլի ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է. մարդ կա` լավ գիրք է գրում, մարդ կա` լավ երգ է գրում, մարդ կա` լավ շինարարություն է անում, մարդ կա` լավ քաղաքական գործունեություն է ծավալում, երրորդը մի ուրիշ շնորհք ունի: Ես ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում և Հայաստանից դուրս մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ: Ես համոզված եմ, որ նաև օտարերկրյա պետություններում ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, որոնք հետաքրքրված են պատմական Հայաստանով` նկատի ունեմ այն Հայաստանն իր բնաշխարհով, մարդկանցով և հետաքրքրված են նոր Հայաստանով, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են նոր Հայաստանում:
Եվ ես ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել: Մեկ տարի է արդեն անցել, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է` մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, ճիշտ ուղղությամբ ենք մտածում, և մեր մեծագույն խնդիրն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին, ներդրողներին քաջալերել, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նրանք գան Հայաստան, հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանը:
Այնպես որ սիրելի գործարարներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ ձեզ Գեղարքունիքի մարզում: Եկե’ք Հայաստան, եկե’ք Գեղարքունիքի մարզ, դրսևորե’ք ձեր ստեղծարար, գործարար տաղանդը, հարստացե’ք և հարստացրե’ք»:
Այնուհետև ցուցադրվել է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը, որին հաջորդել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ: Քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, ինչպես նաև այլ ճյուղերի զարգացման հեռանկարները:
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում հաջող իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերի գաղափարները:
Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:
***
Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային-գործարար համաժողովները և տեղական արտադրանքի ցուցահանդեսները կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ մարզպետարանների համատեղ նախաձեռնությամբ: Դրանց նպատակն է՝ մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարների: Գեղարքունիքի մարզում անցկացվող համաժողովն այս տարվա 4-րդ մարզային ֆորումն է: Ընթացիկ տարում հանրապետության մյուս մարզերում կազմակերպվելու է մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը նվիրված ևս 6 համաժողով։
14:40 22.11.2024
Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել14:32 22.11.2024
«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […] ...
14:25 22.11.2024
Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...
14:19 22.11.2024
Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...
14:17 22.11.2024
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. ՄխիթարյանՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու մասին։ «Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք […] ...
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորածՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...
14:03 22.11.2024
Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերինՄիջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան, ասիական շուկաներում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Խորհուրդն այս տարի արդեն 2-րդ անգամ է այցելել Չինաստան: Այս անգամ Շանհայում կայացել է «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսը: Արդյունքներն ամփոփող ասուլիսով է հանդես եկել խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...