17:11 09.11.2017
EcoNews.am-ը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: «Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, ով սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների: Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում»,-գրում է կայքը և ներկայացնում 2014թ.-ի ընթացքում այս անգամ կիզակետում հայտնված «հերոսի» կողմից սոցիալական կայքերից մեկում բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն:
Այնուհետև կայքը նշում է, որ բեզոարյան այծը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Կայքի ներկայացմամբ՝ ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: Հայկական մուֆլոնը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև ներառված է IUCN Կարմիր ցուցակում: Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: EcoNews-ը գրում է նաև, որ որսված կենդանիները, հավանաբար, հետագայում տեղ են գտել նշված մարդու «անձնական հավաքածուի» մեջ, ինչի մասին վկայում են հետևյալ լուսանկարները:
Կայքը նշում է, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցը որսով է զբաղվում նաև Եվրոպայում: Ներկայացված են մի քանի լուսանկար, որտեղ վերջինս անձամբ է մորթում որսած այծյամին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բնապահպանական այս կայքը նման դեպքեր ևս ներկայացրել է: Օրինակ՝ վերջին անգամ «ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ էր: Նման մի օրինակ էլ անցած ամսվա վերջում էր ներկայացվել: Այն ժամանակ սպիտակագլուխ անգղի որս էին կատարել:
20:10 29.04.2025
Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն էԱվելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...