17:22 10.05.2019
«Ես վերջերս կարդացի դրա մասին, որ գտել են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի մայրական կողմի գեները գնում, հասնում է դեպի Հնդկաստան: Այնտեղ կա մի կին, որի նախնիներից մեկի անունը Գևորգ է եղել, այսինքն` Գևորգյան է եղել: Դե, նրանք հայերի մասին չեն գրում ու նշում են, որ ծագումը եղել է Հնդկաստանից»,- այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանը:
Եպիսկոպոսյանն ասել է, որ չի հավատում դոմինանտ և ռեցեսիվ գեն հասկացություններին, քանի որ մենք բոլորս էլ մեր գեների 50 տոկոսը ժառանգում ենք մեր մայրերից, իսկ մյուս 50 տոկոսը` հայրերից:
Մասնագետը, խոսելով արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի նորածին երեխայի մաշկի գույնի մասին, նշեց, որ մաշկի գույնի գեները կոչվում են պոլիգեններ, այսինքն` ոչ թե մի գենն է որոշում գույնը, այլ հազարավոր գեների համակցության արդյունքում է ձևավորվում մաշկի գույնը:
«Այս պարագայում մի դեպքում կարող են դոմինանտ գեներն աշխատել և այդ մուլատ երեխան բավականին բաց մաշկի գույն ունենա»,- ասել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցը:
Վերջում նշել է, որ գենետիկան ընդհանրապես պատահականության վրա է հիմնված:
13:38 09.04.2025
Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտաՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին: «Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: »,-ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ բոլորը հասկանում […] ...
13:30 09.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ըԲացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, […] ...
13:23 09.04.2025
«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […] ...
13:16 09.04.2025
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինԱպրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Հայտնում են ԱԳՆ-ից։ ...
13:10 09.04.2025
Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ ՄելիքբեկյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կրած պարտություններին: «Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են, հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները։ Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար` […] ...
13:03 09.04.2025
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովԵրևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […] ...