Թռչող, լողացող և սողացող ամեն ինչ կարելի է ուտել, բացի ինքնաթիռից. Ֆելիքս Ցոլակյանը` կառավարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:03:04
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+11.09 oC

Թռչող, լողացող և սողացող ամեն ինչ կարելի է ուտել, բացի ինքնաթիռից. Ֆելիքս Ցոլակյանը` կառավարությունում

13:37 10.05.2019

Կառավարության նիստում այսօր ներկայացվել է բնապահպանության նախարարության նախագիծը՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Դրանով առաջարկվում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման պատժաչափերը փոխել՝ կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն դրամ:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: Դեռևս 2002 թվականից սկսած բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:

2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն արգելոցի պատմության մեջ առաջին անգամ նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ Բնապահպանության նախարարությունը, կարևորելով վերոնշյալ հանգամանքը, 2019 թվականը հայտարարել է կովկասյան ընձառյուծի պահպանության տարի՝ նպատակ ունենալով վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ 100 մլն տուգանքը ոչ բոլոր ապօրինի որսորդները կկարողանան վճարել, հետևաբար՝ նրանց պետք է բանտ նստեցնել: Վարչապետը դրան հակադարձել է, թե հենց բարձր տուգանքները պետք է մարդկանց հետ պահեն նման որսագողությունից:

Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրել է որսորդների շրջանում տարածված խոսքը, թե թռչող, լողացող և սողացող ամեն ինչ կարելի է ուտել, բացի ինքնաթիռից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:48 12.04.2025

Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […] ...

«Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:38 12.04.2025

«Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեղրի այցից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում։   ...

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

20:27 12.04.2025

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ ...

Լիտվայի ռազմական օգնությունն Ուկրաինային 2025 թվականին կկազմի 200 մլն

20:22 12.04.2025

Լիտվայի ռազմական օգնությունն Ուկրաինային 2025 թվականին կկազմի 200 մլն

Ռազմական օգնությունը, որը Լիտվան նախատեսում է հատկացնել Ուկրաինային 2025 թվականին, կկազմի 200 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին ասել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Այս տարի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մեր երկրի պարտավորությունները կազմում են 110 միլիոն եվրո: Լրացուցիչ ֆինանսավորման դեպքում այս թիվը մինչև տարեվերջ կկազմի 200 միլիոն եվրո», – ասել է նա: Նախ, […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ արշավանքներ է սկսել Գազա քաղաքում

20:12 12.04.2025

Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ արշավանքներ է սկսել Գազա քաղաքում

Իսրայելի բանակի ցամաքային զորքերը ընդլայնում են իրենց գործողությունները Գազայի հատվածում, այժմ լրացուցիչ արշավանքներ են ձեռնարկում Գազայի Դարաջ Տուֆա շրջանում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այս գործողության նպատակն է ուժեղացնել անվտանգության հսկողությունը տարածքում, ապամոնտաժել ահաբեկչական ենթակառուցվածքը և ընդլայնել անվտանգության գոտին: Այս պահին զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների և ապամոնտաժել ահաբեկիչների ենթակառուցվածքն ու դիտակետերը», – […] ...

SHANTNEWS

20:00 12.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP