Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում թեկնածու է առաջադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում թեկնածու է առաջադրել

07:32 10.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ «Շանահանը վերջին մի քանի ամիսներին ապացուցել է, որ բավականին որակավորված է՝ նախարարության ղեկավարումը շարունակելու համար»։

Շանահանն իր հերթին թվիթերյան էջում գրել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահ Թրամփի կողմից այդ պաշտոնում առաջադրվելը։

«Եթե Սենատը հաստատի իմ թեկնածությունը, ես կշարունակեմ իրագործել ազգային անվտանգության մեր ռազմավարությունը»,- ասել է Շանահանը։

Շանահանը հունվարի 1-ից անցել է Պենտագոնի ղեկավարի պարտականությունների կատարման։ Նա այդ պաշտոնում փոխարինել է պաշտոնաթող Ջեյմս Մեթիսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP