Մենք ժառանգել ենք սխրանքի և հաղթելու կամք և այդ ժառանգությունն ամեն օր փոխանցում ենք գալիք սերունդներին. ոստիկանապետի շնորհավորանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:48:35
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Մենք ժառանգել ենք սխրանքի և հաղթելու կամք և այդ ժառանգությունն ամեն օր փոխանցում ենք գալիք սերունդներին. ոստիկանապետի շնորհավորանքը

12:46 09.05.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը: Օրն է հավաստումի, որ աշխարհի ժողովուրդներին խաղաղություն բերած մեր պապերի արժանավոր ժառանգներն ենք: Օրն է վստահության, որ արժանի ենք ինքնիշխան պետության և ապագայի մեր տեսլականին, քանզի մարտի դաշտում, մեր հազարավոր եղբայրների արյամբ հաստատեցինք այդ իրավունքը, հաստատեցինք մեր ողջ ժողովրդի սխրանքով ու ջանքով, համայն հայության աներեր հավատով, որ պատրաստ ենք անձնազոհության և հաստատակամ ենք հաղթանակի ճանապարհին:

Եվ այսօր էլ Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմաններին կանգնած, մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդի խաղաղությունը, մեր երեխաների ապագան պաշտպանողներն էլ նույնն են հաստատում՝ մենք ժառանգել ենք սխրանքի և հաղթելու կամք և այդ ժառանգությունը ամեն օր փոխանցում ենք գալիք սերունդներին:
Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և Խաղաղության օրվա առթիվ:
Շնորհավորում եմ ռազմադաշտերում կերտված մեր մեծ Եռատոնի առթիվ:
Շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին:
Շնորհավորում եմ այսօր էլ երկրի սահմաններին մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերին:
Խոնարհվում եմ հաղթանակի և անկախության մարտերում զոհված մեր զինակիցների անմար հիշատակի առաջ:
Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս և մաղթում բարի ծառայություն խաղաղության խրամատներում ու հավատարմություն մեր հաղթանակների հերոսական հիշողությանը»: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

15:40 09.04.2025

Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն՝ որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող […] ...

Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանին

15:33 09.04.2025

Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ […] ...

Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

15:27 09.04.2025

Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

Եվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […] ...

«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

15:19 09.04.2025

«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […] ...

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

15:13 09.04.2025

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […] ...

SHANTNEWS

15:00 09.04.2025

SHANTNEWS

  ...

BACK_TO_TOP