19:30 09.05.2019
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ:
Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: Աշխատանքի և մարտական փառքի հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 1975 թվականին՝ Մեծ հայրենականի 30-ամյակի առթիվ։
Գյումրիում Մայր Հայաստան հուշահամալիրի կառուցումը սկսվում է 1973 թվականին, այդ տարիներին Լենինականի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով, համաձայն որի` հուշահամալիրն ունենալու էր միայն անմար կրակով անհայտ զինվորի գերեզման։
Նախագիծն անսպասելի փոխվում է, որոշվում է մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգու համար պատվիրված արձանը տեղադրել Լենինականի հուշահամալիրում: Արձանի էսքիզի հեղինակը Արա Սարգսյանն է, իսկ 20 մետր բարձրություն ունեցող արձանի քանդակագործն է Երեմ Վարդանյանը:
«Արձանի մի ձեռքին դափնու ճյուղն է, որը հավերժության խորհրդանիշն է, իսկ մյուս ձեռքին խոյակն է, որը դիմացի կողմից չի երևում, հսկայական մարմինն իր տարածքով հետնամասում ծածկում է ձեռքի խոյակի ծավալի զգացողությունը։ Խոյակը մշակույթ ունեցող, կառուցող ժողովրդի սիմվոլն է»,- պատմում է ճարտարապետ Սուրեն Կուրազյանը։
«Մայր Հայաստանի» արձանը մեկ այլ քողարկված իմաստ էլ ունի. արձանի հետևի հատվածում, որը նայում է դեպի Թուրքիայի սահման, քանդակագործը պատկերել է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսին: Վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով բարձր բլրի վրա կառուցվում է 21 մետր բարձրության պատվանդան, որի երկու կողմերում զարդաքանդակներով աղբյուրներ են տեղադրված, իսկ միջնամասում դեպի ներս բացվող երկաթե դռներ:
Արձանի տեղադրմանը զուգահեռ հայտարարվում է մրցույթ անհայտ զինվորի անմար կրակով գերեզմանի նախագծերի համար, որին մասնակցում է Սուրեն Կուրազյանը, որն այդ տարիներին ճարտարապետական բաժնի 4-րդ կուրսի ուսանող էր: Ներկայացնում է քսան սյուներով շրջապատված խորանի իր էսքիզային տարբերակը:
«Քանի որ պատվանդանն արված էր ուղղահայաց քառակուսի խորշերի տարբերակով, իմ նախագծի մեջ պահել էի այդ սկզբունքը, սարքել էի մի խորան` և´ բացօթյա, և´ փակ տարածքի, մեջտեղը կրակն էր, որ գիշերը պիտի ցոլար, էդ անցքերից երևար լույսը»,- 45 տարի առաջ արված ու պահպանված էսքիզները ցույց տալով` հիշում է ճարտարապետը։
Բռունցքն ու աստղը պղնձե ձուլվածքով էին մինչև 90-ականները: Դրանց` հուշահամալիրից անհետանալուց հետո պատրաստվում են գիպսե տարբերակները, որոնք միայն մայիսի 9-ին են բերվում հուշահամալիրի տարածք։
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...