Հաղթանակի օրը միշտ մոտեցնում է, մտերմացնում սերունդներին. Վլադիմիր Պուտինի ելույթը Հաղթանակի շքերթի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Հաղթանակի օրը միշտ մոտեցնում է, մտերմացնում սերունդներին. Վլադիմիր Պուտինի ելույթը Հաղթանակի շքերթի ժամանակ

13:19 09.05.2019

Քիչ առաջ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 74-ամյակին նվիրված շքերթին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Շնորհավորում եմ մեր հաղթանակի օրվա, հայրենիքի պաշտպաններին մեր անսահման երախտագիտության օրվա առիթով: Մեր երկրի պատմության մեջ քիչ չեն հերոսական արարքները, բայց նացիզմի դեմ հաղթանակը հատուկ տեղ է զբաղեցնում: Այո՛, մեր տարածքներ թշնամու ներխուժման ժամանակ եղան պարտություններ և կորուստներ, բայց դա չկոտրեց Ռուսաստանին: Արևմուտքում կրակի տակ ընկած հարյուրավոր գործարաններ ոչնչացվեցին, սակայն արդյունաբերությունը վերականգնվեց Ուրալում և հյուսիսում: Ամեն ինչ հաղթանակի համար. սա դարձավ նշանաբան»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահն ապա հիշեցրել է Ստալինգրադում, Սմոլենսկում, Օդեսայում, Սևաստոպոլում, Լենինգրադում մղված ճակատամարտերը, հետո լռության րոպե հայտարարել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների:

«Մեր սուրբ պարտքն է նաև պաշտպանել նվիրյալ հերոսներին: Դուք ապրում եք տարբեր երկրներում, բայց ձեր նվիրումը հնարավոր չէ բաժանել: Մենք միշտ հարգելու ենք ձեզ և ձեր տարած հաղթանակը, որը բոլորիս համար է: Ռուսաստանը այսօր էլ բաց է բոլորի առաջ, ովքեր պատրաստ են դեմ կանգնել ահաբեկչությանը: Մենք ոչինչ չենք մոռացել և սրբորեն հարգում ենք զինվորների հաղթական արարքը: Այս շքերթը հենց նրանց պատվին է: Հաղթանակի օրը միշտ մոտեցնում է, մտերմացնում սերունդներին: Մենք հպարտանում ենք մեր համախմբվածությամբ, մեզ հետ մեր երեխաներն ու թոռներն են, և մենք հպարտորեն ենք փոխանցում նրանց այս սուրբ հիշողությունը: Փա՛ռք հաղթանակած ժողովրդին»,- ուղերձն ավարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքից հետո Կարմիր հրապարակ են մտել շքերթի մասնակից տարբեր ռուսական և նախկին ԽՍՀՄ ջոկատները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP