Շուշիի ազատագրման օրը Ջանհասանի բարձունքում բարձրացրած եռագույնը պահվում է Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Շուշիի ազատագրման օրը Ջանհասանի բարձունքում բարձրացրած եռագույնը պահվում է Գյումրիում

00:13 09.05.2019

Արցախյան պատերազմում Շուշի բերդաքաղաքի ազատագրումը նորանկախ Հայաստանի պատմության փառահեղ էջն էր: «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիային ամիսներ անց հաջորդեցին պատմական Արցախի գրավյալ տարածքներից շատերի  ազատագրումը: Իսկ  հաղթանակները կերտեցին կամավորական ջոկատների ազատամարտիկներն ու երկրապահները:

Մարտական գործողություններում դերակատարում են ունեցել նաև «Կումայրի» ջոկատի տղաները: Գյումրեցի Ավետիք Կարապետյանը 27 տարի անց վերհիշում է պատերազմի օրերն ու պատմում հաղթական օրվա զգացողությունների մասին:

90-ականներին երկհարկանի այս կացարանը կամավորականների շտաբն էր: Այստեղ էին զինվորագրվում ու մեկնում Արցախ: Ազատամարտիկների«Կումայրի» ջոկատն էր: Կամավոր գրվել ու այստեղից է Արցախ գնացել Ավետիք Կարապետյանը, հիմա նախկին շտաբն իր ընտանիքի համար բնակարան է դարձել: Տուն ու տեղն այստեղ է, պատերազմական օրերի հիշողություններից բաժանվել չի լինում: Տան ամեն մի անկյունը հիշեցնում է 90-ականների օրերն ու իր երկրապահ ընկերներին:
1989 թվականի սկզբներին էր, որ սկսեց մասնակցել ազատագրական պայքարին: Նախ՝ անդամագրվեց Հայոց ազգային բանակին, հետո՝ երկրապահ կամավորների շարքերում գնաց Ղարաբաղ: Մասնակցեց Բաղանիսի, Հադրութի, Մատաղիսի մարտական գործողություններին: «Կումայրի» ջոկատի տղաներին տրված ամենաբարդ առաջադրանքը, որ պատվով կատարեցին՝ Շուշիի ազատագրման օպերացիան էր:
«Քահանան մեր ջոկատը կանգնեցրեց ու բոլորիս օրհնելով ճանապարհեց: Էդ ժամանակ ես հասկացա, որ մեզնից հեչ մարդ հետ չի գա: Էդ բարձունքում մենք խաբուսիկ քայլեր պիտի անեինք, այսինքն՝ մենք թիկունքը պիտի պահեինք»,- պատմել է Ավետիք Կարապետյանը:

«Կումայրի» ջոկատի տղաներին էր վստահված՝ պահել Ջանհասան-Քյոսալար բարձունքը: Հենց այստեղից պետք է ազատամարտիկներն անցնեին թշնամու թիկունքը, ու շեղելով ուշադրությունը, Շուշի մտնելու գործողությունների ճանապարհ բացեին մյուս ուղղություններով կռվող զինակից ընկերների համար։

Մայիսի 8-ի  լուսադեմին «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց 4 ուղղություններով, Ջանհասան-Քյոսալար բարձունքը ամենաթեժ ու ամենակարևոր մարտական կետն էր: Ավելի քան 12 ժամ տևած օպերացիան Շուշի բերդաքաղաքի լեռներում հաղթանակով է պսակվում: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը պատմական բերդաքաղաքը Արցախյան պատերազմի հաղթության նոր պատմությունը գրեց:

Իսկ «Կումայրի» ջոկատին այդ ժամանակ նահանջի հրաման է տրվել, տղաները չեն էլ իմացել, որ Շուշին ազատագրված է: Իսկ Ավետիքն արկի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել:Այդ վիճակով կարողացել է բարձունքից իջնել ներքև:

«Սրանք մինամյոտի բեկորներ են, մենք ընկանք բամբյոշկի տակ, ես վիրավորվեցի: Մեծ հիշողություն է ինձ համար, Շուշիի հիշողությունն է, Շուշիից եմ հետս բերել էս բեկորները»,- ազատամարտիկը ձեռքի մեջ պահած բեկորներն է ցույց տալիս ու հիշում:
Խնամքով պահում է մարմնից հեռացված բեկորները: Հանուն Շուշիի ազատագրության կռված ազատամարտիկի համար ամեն ինչ թանկ պատմություն է, որը չի մոռանում, չի մոռանում նաև այն զինակից ընկերներին, որոնք զոհվեցին բարձունքում: Ջոկատի 50 տղաներից ողջ էին մնացել 16-ը: Ընկերներով անառիկ պահած Ջանհասան- Քյոսալար բարձունքում էլ վեր են պարզում եռագույնը: Այդ դրոշն էլ Ավետիքի համար  անփոխարինելի ու թանկ է:
«1989 թվականից առաջին անգամ ձեռք բերեցի այս դրոշն ու որոշեցի էս դրոշով մարտնչել մինչև կյանքիս վերջ: Իմ դրոշը միշտ հետս է եղել, ամեն դիրք գրավելուց կամ դիրք մտնելուց ես հանել եմ ավտոմատի շուփը, դրոշը անցրել եմ վրեն ու պահել եմ, նույնը եղավ  Շուշիի ազատագրման ժամանակ, երբ հաղթեցինք: Դրոշի վրա ահագին ասկոլկի անցքեր կան, էս դրոշը ինձ հետ նաև վիրավորվել է»,- պատմել է երկրապահ կամավորականը:

Ավետիքը եռագույնը խնամքով պահում է զինվորական հագուստի ու մեդալների հետ: Երկրապահ կամավորականի մեդալներից ամեն մեկն իր պատմությունն ունի, բայց նրանցից մեկն առանձնացնում է:

«Էս շքանշանը պատրաստված է բեկորների համաձուլվածքից, տղաների մարմիններից հանված բեկորների ձուլվածքով պատրաստել են այս մեդալն ու նվիրել ազատամարտի մասնակից տղաներին»,- հուզված պատմել է Ավետիք Կարապետյանը:

27 տարի անց մեկ առ մեկ ու մանրամասն հիշում ու նկարագրում է այն տեղանքները, որոնցով անցել է մարտական ուղին: Այսքան տարիների ընթացքում թեև բախտ է վիճակվել նույն տեղերով անցնել մեկ անգամ: Շուշիի ազատագրումն Ավետիքը հայ կամավորականների  հաղթանակն է համարում, որոնք փորձառու ռազմական գործիչների ղեկավարությամբ Արցախի ազատագրության նոր պատմությունը գրեցին: Իսկ պատերազմը դեռ ավարտված չէ, սահմանի հարաբերական անդորրը խախտելու փորձերին պատասխան տալու միշտ պատրաստ են  ազատամարտի վետարաններն ու բանակի զինվորը:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

BACK_TO_TOP