Կրակող քաղաքից մինչև մեր օրեր. ՇՈՒՇԻ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Կրակող քաղաքից մինչև մեր օրեր. ՇՈՒՇԻ

08:50 08.05.2020

Արդեն մեկ տարի է՝ Շուշի-Ստեփանակերտ երթուղու հասարակական տրանսպորտն աշխատում է հավելյալ ժամերով ու քանակով։ Այդպես են արել, որովհետև Արցախի այդ երկու քաղաքների երիտասարդների մի մասը երեկոներն անցկացնում է Շուշիում, մի մասն էլ՝ Ստեփանակերտում։ Այդ ժամերին տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիր կար։ Բացի այդ, շուշեցիներից շատերը հիմա աշխատում են Ստեփանակերտում, ստեփանակերտցիները` Շուշիում։

Այս երկու քաղաքների միջև հեռավորությունը 13 կիլոմետրից մի փոքր ավելի է, մոտավորապես` Երևանի ծայրամասերից մեկից դեպի կենտրոն:

28 տարի առաջ հենց այսպիսի հեռավորությունից ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը: Հաղորդակցություն չկար: Այդ օրերի մասին հիշատակումներում ասվում է, որ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի ուղղությամբ արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 111, վիրավորվել՝ 332 խաղաղ բնակիչ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Ավելորդ կլինի հերթական անգամ ասել, թե ինչու հայկական ինքնապաշտպանական և զինված ստորաբաժանումների համար գերխնդիր դարձավ Շուշիի ազատագրումը: Կային նախադրյալներ, ու դրանք նաև նախապատրաստեց «Հարսանիքը լեռներում» գործողությունը։

Շուշիի գործողությունը նախատեսված է եղել դեռ մայիսի 4-ին: Պատմում են, որ վատ եղանակի, սպառազինությունների պակասի ու էլի մի քանի պատճառներով հետաձգել են։ Միանգամից 4 ուղղություներով մայիսի 8-ին անցել են գործողության: Գիշերը ժամը 2։30-ին գրավել են Քիրսի ռազմական դիրքերը, հսկողության տակ են առել Լաչին-Շուշի ճանապարհն ու անցել առաջ` ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ:

1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբեր, հստակ տրված հրաման ու հավատ, որ հաջողելու են: Ահա ամբողջը:

Ռազմական գործողությունը երկու օր տևեց։ Հայտնի է, որ ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Մայիսի 9-ին Շուշին ազատագրված էր:

Մայիսի 9-ին Արցախում նշում են նաև Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, հիշում հաղթանակը Մեծ Հայրենականում:

Հայաստանում մայիսին հարսանիքներ չեն անում: Արցախում նման բան չկա: Ամենամեծ հարսանիքն արել են 27 տարի առաջ:

Ի դեպ, ասում են՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի անվանումն ուղիղ կապ ունի Վազգեն Սարգսյանի հետ: Նա չի հավատացել, որ Կոմանդոսի և Սամվել Բաբայանի պատկերացրած պլանը կաշխատի։ Որոշել էին Շուշին գրավելուց հետո հենց լեռներում անել Վազգեն Սարգսյանի հարսանիքը:

   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

BACK_TO_TOP