25 տարվա ընթացքում առաջին այցը Հայաստան. Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

25 տարվա ընթացքում առաջին այցը Հայաստան. Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի նախագահին

13:45 09.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Մոլդովայի նախագահը ցանկալի հյուր է մեր երկրում և բարձր է գնահատել նրա պաշտոնական այցը, որը կայանում է Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում:

«Դա շատ լավ առիթ է վերլուծելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս 25 տարիների ընթացքում և նախանշելու հեռանկարները: Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա: Ես ուղղակի վստահ եմ, որ Ձեր այցը շատ լավ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների ակտիվացման համար: Մենք դրանում շահագրգռված ենք: Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ: Մենք փոխգործակցության որևէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Բարով եք եկել: Ես շատ ուրախ եմ, որ Դուք Երևանում եք: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է, և հուսով եմ, որ նման այցեր կլինեն ամեն տարի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար և իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

«Այս ընթացքում չի եղել ո՛չ աշխատանքային, ո՛չ պաշտոնական այց, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով մեր պատմական ընդհանուր կապերը, ընդհանուր շահերը և՛ ԱՊՀ շրջանակներում, և՛ ԱՊՀ տարածքում նոր ինտեգրացիոն նախագծերում, ես որոշում եմ կայացրել գալ: Այս այցին մենք, անկասկած, մեծ ուշադրություն ենք հատկացնում: Այո՛, 25 տարիների ընթացքում մենք շատ համաձայնագրեր ենք ստորագրել: Ունենք տասնհինգ համաձայնագիր, ևս յոթը այժմ պատրաստվում են: Մենք խոսելու բան ունենք, կան որոշակի արդյունքներ, կան, իհարկե, հեռանկարներ: Մեզ հետաքրքրում է, և ես հույս ունեմ շատ մանրակրկիտ Ձեզ հետ քննարկել ձեր աշխատանքի փորձը ԵԱՏՄ շրջանակներում: Գիտեմ, որ մոտակա ժամանակներս ծրագրում եք ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության մասին համաձայնագիր: Կարծում եմ, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան և Հայաստանը, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալու բոլորի հետ՝ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի: Մեզ համար՝ Մոլդովայի, ինչպես երբևէ, արդիական է հենց ձեր փորձը՝ և՛ ԵԱՏՄ-ում գտնվելու, և՛ ԵՄ-ի հետ համաձայնագրի: Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ դիտորդ դառնալու մեր դիրքորոշմանն աջակցության համար: Մենք այս առիթով մեկ անգամ չէ որ շփվել ենք: Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ այսուհետ ևս միասին կաշխատենք այս ուղղությամբ».-ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

BACK_TO_TOP