Մարմարի հատակ, սպա, շվեդական սեղան. բանտերը արքայազնների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

Մարմարի հատակ, սպա, շվեդական սեղան. բանտերը արքայազնների համար

12:40 09.11.2017

Ինչպիսի՞ տեսք ունեն Սաուդյան Արաբիայի բանտերը արքաների ու չինովնիկների համար: Այս հարցի պատասխանը գտել է «Газета.Ru»-ն:

Սաուդյան Արաբիայում ձերբակալված է 11 արքայազն, 4 նախարար և տասնյակ նախկին ու ներկա կառավարության ներկայացուցիչներ: Բանտի փոխարեն մեղադրյալներին ուղարկել են պրեմիում դասի հյուրանոց, որը գտնվում է Էր-Րիադայի կենտրոնում:  

Թագավորական արյունով կաշառակերները

Հանգստյան օրերին հայտնի դարձավ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների ձերբակալությայն լուրը: Ձերբակալվածների ամբողջական ցանկը դեռ չկա, սակայն հայտնի է, որ նրանց շարքերում է Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդը՝ Ալ-Վալիդ իբն Թալալը:

Միլիարդատերը տնօրինում է 21st Century Fox, Citigroup, Apple, Twitter ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը, ինչպես նաև ղեկավարում է արաբական աշխարհի արբանյակային հեռուստատեսությունը: Վարկածներից մեկով, նա ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով: 

Նրան տեղական բանտ պետությունը չի ուղարկել: Ենթադրաբար, ձերբակալվածներին տեղավորել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պրեմիում դասի հյուրանոցներից մեկում: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ձերբակալման օրը հյուրանոցի հյուրերին ավտոբուսներով տեղափոխել են այլ հյուրանոցներ: 

1 ժամ անց, մեկ այլ ավտոբուսով, այստեղ են տեղափոխվել թագավորական ընտանիքի անդամները: «Կիրակի առավոտյան հյուրանոցում փակված էին Սաուդյան Արաբիայի 30 բարձրաստիճան պաշտոնյաներ», – գրում է պարբերականը:

Հյուրանոցը, որտեղ պահվում են կասկածյալները, համապատասխանում է շքեղության բոլոր չափանիշներին: Ինտերիերը թագավորական պալատ է հիշեցնում: Հյուրանոցն ունի 439 համար՝ այդ թվում 49 երկսենյականոց թագավորական համարներ և 50 լյուքս համարներ:

Թե ո՞ր համարներում են պահվում ձերբակալվածները, դեռևս հայտնի չէ:

Ո՞ՐՆ էՐ ՆՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Թագավորական ընտանիքի անդամներին անմիջապես բանտ ուղարկելը կնշանակեր անտեսել ընտանեկան պատրիարքությունը, ինչն առանց հետևանք չէր մնա: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան կառավարվում է թագավորական իշխանության մի քանի ճյուղերով, որոնք միմյանց հետ պարբերաբար մրցակցում են: Պետության կողմից ցանկացած վիրավորանք կարող էր խզել թագավորության ներքին կապերը: Տեղի բարձրաստիճան չինովնիկներից մեկի խոսքով, այս որոշումը լավագույն լուծումն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:46 26.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լեհաստանի […] ...

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

10:42 26.11.2024

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

Եթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս […] ...

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

10:29 26.11.2024

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

BACK_TO_TOP