«Խաչմերուկներ-2019» փառատոնի մշակութային առաջին կանգառը դարձյալ Գյումրին է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

«Խաչմերուկներ-2019» փառատոնի մշակութային առաջին կանգառը դարձյալ Գյումրին է

19:30 06.05.2019

«ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի մեկնարկն այս տարի ևս Գյումրիից տրվեց: «Խաչմերուկներ-2019». այսպես է կոչվում  փառատոնը, որի շրջանակում աշխարհահռչակ երաժիշտներ են այցելում Հայաստան, ներկայացնում իրենց երկրի ժամանակակից երաժշտությունը՝ երգացանկում չանտեսելով նաև հայկականը:

Գյումրիի համերգային երեկոն բացեց Եվրոպայում հայտնի դաշնակահարուհի, բելգիահայ Լորանս Մխիթարյանը:

Ժամանակակից երաժշտարվեստում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանն արմատներով հայ լինելու, բայց ֆրանսիական անունով ներկայանալու մասին է պատմում: Հայկական Անահիտն է, բայց Բելգիայում, որտեղ ապրում է, նրան Լորանս են անվանում: Երբ  Հայաստան է գալիս ու ծանոթանում մարդկանց հետ, անպայման հայկական անունով է ներկայանում՝ Անահիտ: Դաշնակահարուհու հայրական կողմը Անատոլիայի Տոկար քաղաքից է, 19-րդ դարի վերջին տեղափոխվել են Եգիպտոս, այնուհետև Բելգիա:

«Հորս հայրական և մայրական կողմն էլ հայ են: Նրանք տեղափոխվել են Բելգիա այն ժամանակ, երբ Թուրքիայում արդեն հայերին լավ չէին վերաբերվում: Եգիպտոսում ենք ծնվել ես և մեծ եղբայրս` Արամը: Փոքր եղբայրս Ժան Գրեգորն է. նրա անունը Հովհաննես Գրիգոր է, հայրս երբեք հայ լինելը չի թաքցրել, մեր անուններն էլ հետագայում ֆրանսիական են դարձել նրա համար, որ Բելգիայի ֆրանսիական թաղամասում ենք ապրել: Մենք էլ չենք մոռանում, որ հայ ենք, թեև հայերեն խոսել չգիտենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է դաշնակահարուհի Անահիտ-Լորանս Մխիթարյանը:

Անահիտ-Լորանս Մխիթարյանի հայրը միշտ պատմել է հայկական մշակույթի մասին, գրել է հոդվածներ, նաև հայկական համայնքի ղեկավարն է եղել Բելգիայում: Հայոց լեզու է դասավանդել, բայց իր երեք երեխաներից ոչ մեկին հայերեն չի սովորեցրել:

«Հայրս հիմնականում Բելգիայի մյուս հայ երեխաներին էր սովորեցնում հայերեն, մեզ համար ժամանակ չէր մնում, իսկ երբ տանն աշխատում էր, Հայաստանի մասին հոդվածներ էր գրում, լուսանկարներ Հայաստանից տպում, մենք այդպես էինք Հայաստանի մասին իմանում: Հայրս միշտ ասում էր` ֆանտաստիկ երկիր է, բայց երբեք չհարմարվեց, որ գար  Հայաստան»,- խոստովանել է դաշնակահարուհին:

Հայկական  արմատներին և  Հայաստանին Անահիտ-Լորանսը կապված  է իր արվեստով: Ուսումնասիրել է հայկական մշակույթը, երաժշտարվեստի տաղանդների ստեղծագործություններն էլ եղել են նրա համերգային ծրագրերի անբաժան մասը: Համերգները սկսում է Կոմիտասով:

«Երբ ասում են Հայաստան, առաջինը Կոմիտաս եմ հասկանում: Դա կապ չունի, որ ես հայերեն չգիտեմ, բայց ինձ համար` որպես երաժիշտ, աններելի կլիներ, որ լինելով հայ` ես Կոմիտաս  չկատարեի: Նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերն եմ հանրայնացնում, օրինակ` Արամ Հովհաննիսյան և Աշոտ Զոհրաբյան»,- ասել է Լորանս Մխիթարյանը:

Հետո շեշտեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի և նրա կողքին նոր սերնդի հայ կոմպոզիտոր, գյումրեցի Տիգրան Համասյանի անունները: Դաշնակահարուհին երկու տաղանդավորների գործերը հաճախ է կատարում, թեև այս փառատոնի համերգային ծրագրում երկու կոմպոզիտորների գործերին անդրադարձ չի լինելու:

Դաշնակահարուհուն նվագակցեց կոմպոզիտոր, ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը: Նա 5 ամիս առաջ է Շվեյցարիայից Հայաստան վերադարձել: Ամենամյա փառատոնի կազմակերպիչն է, նաև «Քառորդ տոն» մշակութային կազմակերպության ղեկավարը: Հայտնի երաժիշտների է հրավիրում Հայաստան, որոնք ներկայացնում են ժամանակակից երաժշտությունը:

Ժամանակակից երաժշտություն կոմպոզիտորները գրում են հատուկ գործիքների համար։ Շատ ստեղծագործություններ Հայաստանում հնարավոր չէ կատարել. պատճառը ժամանակակից նվագարանների բացակայությունն է: «Խաչմերուկներ-2019» միջազգային մշակութային փառատոնը չի սահմանափակվում համերգային ծրագրերով:

Եվրոպայում ապրող, ստեղծագործող կոմպոզիտորները Հայաստանում հանդես կգան դասախոսություններով, սեմինարներ-պարապմունքներով, որոնք հիմնականում կանցկացվեն Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

16:18 22.11.2024

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

16:10 22.11.2024

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը սեփական ոճի ձևավորումն է, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում հաղթելը։ «Կրկնօրինակել «Բարսելոնայի՞ն»։ Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Այն գալիս է մեր երիտասարդ խաղացողներից։ Նայեք, թե ինչ խաղադաշտերում են հանդես գալիս մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե […] ...

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

16:02 22.11.2024

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։ Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Տաք եղանակներ դիտվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ […] ...

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

BACK_TO_TOP