10:55 09.11.2017
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Բանակ չգնալու համար ներկայիս տղա ուսանողների պայքարի հետ կապված մի պատմություն հիշեցի, որը հայրս է պատմել: Նա Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ է ընդունվել 17 տարեկանում՝ 1945 թվականին: Նրա հետ սովորում էին Մեծ հայրենական պատերազմից վերադարձած երիտասարդները, որոնցից հայրս հատկապես առանձնացնում է Էվալդ Իլյենկովին: Այդ մարդու տանը կլավեսին էր դրված, և Իլյենկովը բավականին վարժ դասական գործեր էր նվագում:
Պատերազմի դժոխքը նրան չխանգարեց դառնալ նշանավոր գիտնական (կարդացեք նրա գրքերը՝ մեծ բավականություն կստանաք), հղկված մտավորական, չխանգարեց անգամ պահպանել կլավեսին նվագելու հմտությունները: Թե այսօր ինչու պիտի ապագա գիտնականների մոտ բակալավրիատից հետո զինվորական ծառայության ժամանակ գիտելիքները հօդս ցնդեն, այնքան էլ հասկանալի չէ: Մանավանդ որ առաջարկվող ծառայության ռեժիմը հնարավորություն կտա չկտրվել գրքերից՝ իհարկե, նրանց համար, ովքեր իսկապես կապված են գիտության հետ, ոչ թե ձևեր են թափում, թե մտահոգված են հայոց գիտության ճակատագրով: Այդ թեմայի հետ կապված ուշագրավ էր ռազմաճակատից վերադարձած ևս մի երիտասարդի, այս անգամ՝ մեր հայրենակցի վարքագիծը: Ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ Հարություն Բադալյանը վերջերս նույնպես խոսել է այն մասին, որ բանակում ծառայելը չի կարող խանգարել կրթությանն ու գիտությանը: Բայց ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպե՛ս էր նա այդ թեմայով խոսում՝ «ես ծառայությունից առաջ սովորում էի Ագրարայինում, ծառայությունն ինձ օգնեց կողմնորոշվել, և ես հիմա սովորում եմ Տնտեսագիտականում»:
Ոչ թե «ֆիդայի եմ», «երկրապահ եմ», «ազատամարտիկ եմ», «կռված տղա եմ», «արյուն եմ թափել», ինչից մենք պետք է եզրակացնենք, որ նման մարդուն հիմա ամեն ինչ թույլատրելի է և ներելի: Ոչ, «ծառայել եմ բանակում, հիմա ուսանող եմ»՝ այդ մտածելակերպն ինձ ոչ միայն ավելի համեստ և արժանապատիվ է թվում, այլև ավելի պետական՝ «փափախի», «պատրոնդաշի» և «մաուզերիստների տրնգիի» համեմատ:
Ժամանակակից բանակին պետք են բարձրագույն կրթությամբ մարդիկ, բանակին պետք են գիտությունն ու կրթությունը, իսկ վերջիններիս զարգացման համար բանակը կարող է և պետք է խթանիչ ուժ դառնա: Որ այդ ոլորտները փոխկապակցված են՝ դրա հետ ոչ ոք կարծես թե չի վիճում: Փոխարենը վեճ է գնում այն մասին, թե ով ինչպես է ծառայել կամ չի ծառայել բանակում: Դա, ժամանակակից լեզվով ասած, «թրոլինգ» է»:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...