ՀՀ արտաքին քաղաքականության թեմայով դեսպանը դասախոսել է Էրազմուսի համալսարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:02:46
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+11.09 oC

ՀՀ արտաքին քաղաքականության թեմայով դեսպանը դասախոսել է Էրազմուսի համալսարանում

19:00 04.05.2019

Մայիսի 3-ին Ռոտերդամի Էրազմուսի համալսարանի Սոցիալական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդես եկավ «Վերապրած և վերածնված երկրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով դասախոսությամբ։

Իր խոսքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, աշխարհաքաղաքական բարդ պայմաններում իրականացվող արտաքին քաղաքականությունը։

Անդրադառնալով 1991թ. անկախության վերականգնումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրներին, Տիգրան Բալայանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Արցախի կարգավիճակն ու նրա ժողովրդի անվտանգության ապահովումը հայկական դիվանագիտության առաջնահերթությունն են հանդիսանում։

Նշելով, որ Հայաստանը վարում է հայաստանամետ արտաքին քաղաքականություն՝ դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ունի դաշնակիցներ, բարեկամներ, և իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ կառուցում է իր ազգային շահերի հիման վրա՝ դեմ լինելով բաժանարար գծերին։

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին՝ դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը և դրանից բխող նախաձեռնությունները։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ հնչեցված բնորոշումներին, Հայաստանի դեսպանը դրանք որակեց որպես զարհուրելի և Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ իրականացված հանցագործությունը և դրա հետևանքները քողարկելու ձախողված փորձ։

ՀՀ դեսպանը ներկաներին տեղեկացրեց ժողովրդական լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ տարվող պայքարը և դրա արդյունքները։ Տիգրան Բալայանը ներկայացրեց միջազգային կառույցներում Հայաստանի նախաձեռնողական ներգրավվածությունը, աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և դրանց խորհուրդը։

Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանը, որին Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

19:52 12.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ՝ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում՝ նույն մակարդակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը: Ամեն ինչ տեղի կունենա նույն մակարդակով, նաև Օմանում, բայց այն կարող է նաև անցկացվել այլ վայրում», – ասել […] ...

Թրամփը երկարաձգել է արտակարգ դրությունը ԱՄՆ-ում

19:43 12.04.2025

Թրամփը երկարաձգել է արտակարգ դրությունը ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական  վնասակար գործողությունների պատրվակով», ասվում է պետության ղեկավարի ստորագրած փաստաթղթի տեքստում։ «Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված ՌԴ կառավարության հստակ արտաքին քաղաքականության վնասակար գործողությունների հետ»,- ասված է փաստաթղթի վերնագրում, որը Սպիտակ տունը մուտքագրել է կարգավորող ակտերի դաշնային ռեգիստր։ Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել ապրիլի 14-ին։ ...

ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը

19:33 12.04.2025

ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը

Եվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների […] ...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

19:24 12.04.2025

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ...

Սերբիայում ցույցերը 700 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են պատճառել

19:18 12.04.2025

Սերբիայում ցույցերը 700 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են պատճառել

Սերբիան կորցրել է 700 միլիոն եվրո օտարերկրյա ներդրումների պատճառով ամբողջ երկրում շարունակվող ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, ինչը կազդի սերբերի աշխատավարձերի և թոշակների վրա: Այս մասին հայտարարել է Բալկանյան հանրապետության խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը։ «Տնտեսական հետևանքները սարսափելի են: Մենք բաց ենք թողել 700 միլիոն եվրոյի ներդրումը. դա հազար նոր աշխատատեղ է, դա ինչ-որ մեկի աշխատավարձն է […] ...

Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ

19:06 12.04.2025

Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […] ...

BACK_TO_TOP