Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի մարզի Բասեն համայնքում և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում. հարուցվել են քրեական գործեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի մարզի Բասեն համայնքում և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում. հարուցվել են քրեական գործեր

13:42 04.05.2019

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Բասեն համայնքի նախկին ղեկավարը կատարել է չարաշահումներ։ Մասնավորապես, վերջինս հիմնել է համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվը և «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամը», որոնց հաշվեհամարներին ավագանու որոշումների հիման վրա փոխանցել են գումարներ, մինչդեռ նման որոշումներ և հաշվապահական փաստաթղթերում գումարների փոխանցման նպատակների վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:              ՝

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում  Բասեն համայնքի ղեկավարը, տարբեր խնդիրներ ունեցող բնակիչներին որպես դրամական օգնություն՝  «այլ նպաստ», հատկացնելու պատրվակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի 2 աշխատակիցների անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափի 3.523.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։

Առերևույթ կոռուպցիոն չարաշահում է պարզվել Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դպրոցի  տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքի է հրամանագրել իր մտերիմներին, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2015 թվականի  սեպտեմբերի 7-ին նույն դպրոցում որպես հավաքարար է հրամանագրել նախկին հաշվապահին, ով աշխատանքի չի հաճախել, իսկ դպրոցի տնօրենը, վատնել է որպես հավաքարար հրամանագրված աշխատակցի անվամբ դուրս գրված խոշոր չափերի՝ 2.360.000 ՀՀ դրամ աշխատավարձը:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:

«Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Բասեն համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

11:26 22.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, առանց հայտարարագրման թանկարժեք հեռախոսների և շոկոլադե սալիկների ներմուծման փորձը կանխվել է, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման դեպք, քաղաքացին փորձել է տեղափոխել չհայտարարագրված բնական մազեր, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց […] ...

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

11:21 22.11.2024

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի նստավայր, քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ռազմավարությունը և հիշեցնելու, որ իր շահերից է բխում  Ռուսաստանի հետ զիջումների չգնալը։ Գրում է Washington Post-ը։ «Սպասվում է, որ Ռյուտեն շուտով կմեկնի Մար-ա-Լագո՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղ բանակցությունների ռազմավարությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցը […] ...

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

11:08 22.11.2024

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

11:00 22.11.2024

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։ Պատճառը՝ Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն […] ...

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

10:51 22.11.2024

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք […] ...

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

10:45 22.11.2024

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

Նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP